486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
«Համաժողովրդական շարժումը» մոբիլիզացնում է հայ հանրությանը ընդդիմության՝ օգոստոսի 1-ի հանրահավաքի նախաշեմին
16:39
08 Հուլիսի 2008

«Համաժողովրդական շարժումը» մոբիլիզացնում է հայ հանրությանը ընդդիմության հերթական՝ օգոստոսի 1-ի հանրահավաքի նախաշեմին, հայտարարեց ՀՀ նախկին նախագահ, ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

«Մենք լայն թափով ենք պատրաստվում առաջիկա հանրահավաքին, որպեսզի պատշաճ մակարդակով այն անցկացնենք»,- երեքշաբթի մամուլի ասուլիսին ասաց նա՝ ընդգծելով, որ քաղաքական կյանքի ակտիվությունը չի մարի։

Մուսինյանը նշեց, որ հուլիսի 4-ին Երևանում անցկացված հանրահավաքը ընդդիմության մեծ ձեռքբերումն էր։ «Մենք օգտագործեցինք խաղաղ երթեր  ացկացնելու մեր սահմանադրական իրավունքը»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ հանարահավաքը և դրան հետևող երթն առանց միջադեպերի անցան՝ մեծ մասամբ Ոստիկանության հետ համագործակցության շնորհիվ։

Նա ընդգծեց ընդդիմության կողմից իշխանությանը ներկայացված պահանջների կատարման կարևորությունը, ինչը թույլ կտա թուլացնել երկրի ներքաղաքական լարված իրավիճակը։ «Սակայն իշխանություններն այդ ուղղությամբ ոչինչ չեն անում և սպասում են, որ «Համաժողովրդական շարժման» ակտիվությունը կնվազի։ Բայց դա տեղի չի ունենա»,- նշեց Մուսինյանը։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրսյանին աջակցող մի շարք ընդդիմադիր կուսակցություններ համախմբվել են «Համաժողովրդական շարժման» մեջ։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 4-ի հանրահավաքին հանրապետության իշխանություններին է ներկայացրել մի շարք պահանջներ, մասնավորապես, պահանջել է ազատ արձակել Երևանի մարտյան անկարգությունների համար քրեական գործով դատապարտվածներին և պաշտոնից հեռացնել իշխության բարձր օղակներում աշխատող իրենց վարկաբեկած մի շարք պաշտոնատար անձանց։

Նա հայտարարեց, որ այդ պահանջները չկատարելու դեպքում «Համաժողովրդկան շարժման» կարգախոսը կդառնա նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։