487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ամբողջությամբ չի կատարում իր պարտավորությունները խոսքի ազատության ուղղությամբ. ԵՄ
15:25
08 Հուլիսի 2008

Հայաստանն ամբողջությամբ չի կատարում  Եվրախորհրդի առջև ունեցած պարտավորությունները՝ երկրում խոսքի ազատություն ապահովելու մասով, կարծում է ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի քարտուղարության ծրագրի համակարգող Ֆրանցիսկա Կլոպֆերը։

«Հայաստանի բաղթողումները նշված են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձևերում, որոնք նախևառաջ մատնանշում են հեռարձակման ոլորտի կարգավորումը՝ ելնելով  «Ա1+»-ի գործով Եվրոդատարանի որոշումից»,- ասաց Կլոպֆերը երեքշաբթի՝ ելույթ ունենալով «Բազմակարծությունը հայկական ԶԼՄ-ներում» միջազգային համաժողվի ժամանակ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 17-ին բավարարել է «Մելտեքս» ( «Ա1 +»-ի հիմնադիր - «Նովոստի-Արմենիա») ընկերության և նրա ղեկավար Մովսես Մովսիսյանի հայցն ընդդեմ Հայաստանի։ ՄԻԵԴ-ը համարել է, որ «Ա1+»-ին եթերից զրկելով՝ խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածը (խոսքի ազատություն) և երկրի կառավարությանը պարտավորեցրել է որպես փոխհատուցում վճարել 30 հազար եվրո։

Կլոպֆերն ավելացրեց, որ ինչպես ցույց է տալիս այս գործի վերաբերալ կայացված որոշումը, հեռարձակման օրենսդրությունը այդ ոլորտում անկախության ու բազմազանության բավականաչափ հնարավորություն չի տալիս։

«Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ բանաձևերում նշվում է, որ Հայաստանում ԶԼՄ-ների ազատության մակարդակը պետք է բարձրացվի, և իշխանություններն այս ուղղությամբ պետք է շուտափույթ միջոցներ ձեռնարկեն»,- ավելացրեց նա։

Կլոպֆերը, մասնավորապես, նշեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի բարեփոխումը՝ ավելացնելով, որ դա ԵՄ-ի կողմից արված ամենահստակ հանձնարարականն է։

Դրա հետ մեկտեղ ծրագրի համակարգողն ավելացրեց, որ համաժողովի անցկացման նպատակը տեղական իշխանությունների, մեդիահանրության և քաղաքացիական հասարակության հետ  հայկական ԶԼՄ-ներում բազմակարծության ապահովման համար հետագա քայլերը որոշելն է։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ավելացրեց, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը բարեփոխման փուլում է գտնվում։

«Մենք միջազգային փորձագետների քննարկմանը ներկայացրեցինք այս օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը»,- ասաց նա։

Նրա խոսքերով, աշնանը՝ միջազգային փորձագետների եզրակացությունից  հետո, օրենքը կներկայացվի հասարակության լայն շերտերի քննարկմանը։

«Բազմակարծությունը հայկական ԶԼՄ-ներում» միջազգային  համաժողովի կազմակերպիչն է Երևանի մամուլի ակումբը՝ ԵԽԽՎ, ԵԽ և Եվրոպական հանձնաժողվի երևանյան գրասենյակի հետ համատեղ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: