483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշումը որպես համաշխարհային հանրության կողմից ընդունված կարծիք ներկայացնելու` Ադրբեջանի փորձերը լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին. ՀՀ արտգործնախարար
14:23
08 Հուլիսի 2008

Տարբեր միջազգային կազմակերպությունների և առանձին երկրների միջոցով ղարաբաղյան հարցի վերաբերյալ  իր դիրքորոշումը որպես համաշխարհային հանրության կողմից ընդունված կարծիք ներկայացնելու` Ադրբեջանի փորձերը լուրջ վնաս են հասցնում  և վտանգում են բանակցային գործընթացը, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում տարբեր առիթներով ադրբեջանական կողմից հնչող տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության շահարկումները։

«Ես կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքը և միջազգային հանրության կարծիքի իրական պատկերը արտահայտվել է այս տարի մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձևի նախագծի քվեարկության ժամանակ», - երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերել են Նալբանդյանի խոսքերը ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից։

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը` 39 «կողմ», յոթ «դեմ» ձայներով։ Քվեարկությանը մասնակցել է ՄԱԿ 192 անդամ երկրներից 147-ը։ ՄԱԿ անդամ 100 երկրներ ձեռնպահ են մնացել  բանաձևի քվեարկության ժամանակ. բանաձևով Ադրբեջանը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։ Փաստաթղթում ընդգծվում է Ադրբեջանի հանրապետության «զավթված» տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, լիովին և անվերապահ դուրսբերման անհրաժեշտությունը։

ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Ռուսաստանի հետ մեկտեղ, եղել են «դեմ» քվեարկածների թվում։

Նալբանդյանի խոսքերով, այն ժամանակ Մինսկի խմբի համանախագահները դեմ քվեարկեցին, իսկ աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը, այդ թվում Եվրոպական միության բոլոր անդամ երկրները, հրաժարվեցին աջակցել այդ դիրքորոշմանը, այսինքն ձեռնպահ քվեարկեցին այն պատճառով որ այդ բանաձևը ուներ միակողմանի բնույթ, առանձնացնում էր տարածքային ամբողջականությունը՝ անտեսելով ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքը:

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ այսօր բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի և սկզբունքների հիման վրա` Հելսինկյան եզրափակիչ ակտի 2-րդ հոդվածի` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, 4-րդ հոդվածի, որը հիշատակում է տարածքային ամբողջականությունը և 8-րդ հոդվածի, որտեղ ամրագրված է ինքնորոշման իրավունքը: -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։