486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացահայտվել է գիշերային ակումբի պարուհու սպանությունը
14:12
08 Հուլիսի 2008

Երևանի ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ավարտվել է գիշերային ակումբի պարուհու առևանգման, բռնաբարության և սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2008 թ.-ի հունվարի 29-ին Երևան քաղաքի բնակիչներ Արմեն Հայրապետյանը և Անդրանիկ Գասպարյանը ժամանցի նպատակով այցելել են «Ատլանտիկ» դիսկո ակումբ, որտեղ օգտագործել են յուրաքանչյուրը 4-5 շիշ գարեջուր և ծանոթացել «Էքստազ» գիշերային ակումբի պարուհի Ք.Մանուկյանի հետ: Նրանք առաջարկել են ժամանցը շարունակել այլ վայրում, որի համար Մանուկյանը յուրաքանչյուրից պահանջել է 30.000-ական ՀՀ դրամ (մոտ 100 դոլար) գումար:

Նրանք գնացել են «Էրեբունի» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակ են պատվիրել՝ գրավ թողնելով բջջային հեռախոս։ Գասպարյանի հետ ննջասենյակում առանձնանալով՝ աղջիկը պահանջել է գումարը և հայտարարել, որ այն չվճարելու դեպքում բողոք կներկայացնի ոստիկանություն` իբրև թե իրեն բռնաբարելու վերաբերյալ։ Սակայն տղամարդիկ չեն ունեցել անհրաժեշտ գումարը, այդ պատճառով նրանք աղջկան ստիպողաբար նստեցրել են հյուրանոցի մոտ կայանած տաքսի ավտոմեքենան և տարել քաղաքի ծայրամասում գտնվող անմարդաբնակ վայր։

Դանակներով աղջկան կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ Գասպարյանը հափշտակել է Ք.Մանուկյանին պատկանող 325.000 ՀՀ դրամ (ավելի քան 1000 դոլար) ընդհանուր արժողությամբ պարանոցի ոսկյա երկու շղթաները` իրենց կազմազարդերով, թևնոցը, չորս մատանիները և 46.000 ՀՀ դրամ (մոտ 150 դոլար) արժողությամբ բջջային հեռախոսը: Այնուհետև Հայրապետյանը ստիպել է աղջկան հանել հագուստները և, նրա կամքին հակառակ, սեռական հարբերություն ունենալով, բռնաբարել  նրան:

Հայրապետյանը և Գասպարյանը, առանձին դաժանությամբ, իրենց կողմից արդեն իսկ կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նույն դանակներով Ք.Մանուկյանի կրծքավանդակի և որովայնի շրջաններին 13 հարվածներ հասցնելու միջոցով, դիտավորությամբ նրան ապօրինաբար զրկել են կյանքից:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արմեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 11-րդ կետերով (սպանություն), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (բռնաբարություն), 138-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (ավազակություն), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել  կալանավորումը: Քրեական  գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար։

Իսկ Անդրանիկ Գասպարյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: