484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի սահմաններից դուրս հայկական ինքնությունը պահպանվում է սփյուռքի գրողների շնորհիվ. ԱԳՆ ղեկավար
18:02
07 Հուլիսի 2008

Սփյուռքահայ գրականության շնորհիվ օտար երկրներում հնարավոր է լինում պահպանել հայկական ինքնությունը, ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Գրականությունն օգնում է հայերին հավատարիմ մնալ սեփական արմատներին ու ակունքներին, ազգային դիմագծին ու պատմությանը, հոգևոր և մշակությաին ժառանգությանը, ինչպես նաև պահպանել, զարգացնել և հարստացնել մշակութային արժեքները և փոխանցել դրանք սերունդներին»,- Գրողների համահայկական չորրորդ համաժողովին մասնակցող սփյուռքահայ գրողների հետ հանդիպմանն ասաց Նալբանդյանը։

«Հայաստանը և հայերը ժամանակակից գրականության տեսադաշտում» գրողների համահայկական համաժողովն անցնում է Երևանում՝ հայ գրականության շաբաթի շրջանակներում, որը մեկնարկել է երկուշաբթի և կշարունակվբի մինչև հուլիսի 13-ը։

Նալբանդյանը նշեց, որ համաժողվի անցկացման նախաձեռնությունն ավելին է, քան աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայ գրողների հանդիպումը, «հատկապես եթե հաշվի առնենք հայ ժողովրդի հատուկ վերաբերմունքը, եթե ոչ պաշտամունքը, մեսրոպյան գրի ու գրքի հանդեպ»։

Նրա խոսքերով, դրա ամենալավ վկայությունը խոսքի գերբնական ուժին հավատալով՝ միջնադարի մեծ բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գործը հիվանդի բարձի տակ դնելու՝ մեր նախնիների ավանդույթն է։ ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ ցանկացած հայ գրող, ով ապրում է հայրենիքում և նրա սահմաններից դուրս, հայ ժողովրդի առջև հատուկ պատասխանատվություն է կրում՝ ճշմարիտ խոսքի սրբազան զգացումը։ 

Նալբանդյանն ընդգծեց, որ սփյուռքահայ գրողը նաև ուսուցիչ է, մանկավարժ, դաստիարակ ու հասարակական գործիչ։

«Ձեր վրա է դրված ազգի բարոյական ոգու պահպաննմանն աջակցելու մեծ առաքելությունը, որը կլինի ինչպես Հայաստանի արտգործնախարարության, այնպես էլ մոտ ապագայում ստեղծվող սփյուռքի հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում»,- հայտարարեց նա։

Այս կապակցությամբ Նալբանդյանն ավելացրեց, որ «եթե մինչ այժմ հայրենիքը սփյուռքի օգնության կարիքն էր զգում, ապա այսօր հայրենիքն է կանգնած սփյուռքի կողքին»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Հայաստանում երկքաղաքացիության հարցը, ազգային ինքնության հիմնախնդիրները, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: