478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարևորում է հարաբերությունները Չեխիայի հետ. վարչապետ
16:37
07 Հուլիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգի հետ Երևանում ունեցած հադիպման ժամանակ կարևորել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացումը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության հասարակության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը նշեց, որ Հայաստանում հետաքրքրությամբ հետևում են այդ երկրում իրականացվող բարեփոխումներին, որոնք կարող են ուսանելի լինել հայկական կողմի համար: Սարգսյանը զրուցակցի հետ խոսել է նաև Եվրաինտեգրման գործընթացում Հայաստանին Չեխիայի  կողմից մի շարք ուղղություններով աջակցության ակնկալիքների մասին:

ՀՀ կառավարության ղեկավարը, մասնավորապես,  նշել է ՀՀ պետծառայողների վարչական ունակությունների բարձրացման, բարեփոխումների գործընթացում ձեռք բերված չեխական փորձի փոխանցման և փորձագիտական օգնության ցուցաբերման, ՀՀ պետծառայողների համար եվրաինտեգրման հարցերով դասընթացների կազմակերպման ուղղությունները:

Տիգրան Սարգսյանը և Կարել Շվարցենբերգն անդրադարձել են նաև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը: ՀՀ վարչապետը կարևորել է  հատկապես մասնավոր ներդրումների` երկուստեք խթանման խնդիրը, որին կարող են նպաստել գործարար համաժողովի կազմակերպումը, միմյանց հետ երկու երկրների գործարար շրջանակների շփումների ակտիվացումը:

Հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի Հանրապետության հետ  պաշտպանության ոլորտում ևս համագործակցություն զարգացնելու:

Երկուստեք կարևորվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-չեխական փոխգործակցությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։