484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն առանց ԵԽ ճնշման պետք է լուծի ներքին խնդիրները. պատգամավոր
16:06
07 Հուլիսի 2008

Մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը Հայաստանը ներքին խնդիրները ինքնուրույն, առանց Եվրախորհրդի միջամտության,  լուծելու հնարավորություն ունի, ասաց ԱԺ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ամառային նստաշրջանի ժամանակ  որոշում է կայացրել մինչև մյուս տարվա հունվար Հայաստանին ժամանակ տալ՝ իրականացնելու 1620 նոր բանաձևով նախատեսված պահանջները։

«Հայաստանում բոլորը պետք է իրենց նպատակը համարեն ժողովրդավարական արժեքների վերականգնումը։ Դա Հայաստանի հեղինակության և նրա ապագայի հարցն է»,- ասաց Հովհաննիսյանը երկուշաբթի մամուլի ասուլիսին։

Նրա խոսքերով, երկրի պետական կառույցները չպետք է սպասեն մինչև ԵԽԽՎ-ն որևէ բանաձև ընդունի, որպեսզի իրականացնեն այս կամ այն քայլերը։

Մասնավորապես, ինչպես նշեց Հովհաննիսյանը, այդպիսի մոտեցում պետք է կիրառվի մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նկատմամբ։

Նրա խոսքերով, «Ժառանգություն» խմաբկցության ներկայացցուցիչները կմասնկացեն հանձնաժողովի աշխատանքներին միայն այն դեպքում, եթե հանձնաժողովի իրավասությունները քննչական մարմինների հնարավորություններից մեծ լինեն։

ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի՝ նախագահական ընտրությունների հետ կապված ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր։ Բանաձևում առաջարկվում էր անցկացնել մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն, որոնց ժամանակ զոհվեց տասը և վիրավորվեց 265 մարդ։ Այդ իրադարձությունների հետաքննության համար խորհրդարանում ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով։

«Եթե այդ հանձնաժողվն աշխատի միայն ԵԽԽՎ ճնշման տակ, ապա այն երբեք չի նվաճի ժողովրդի վստահությունը։ Մենք ցանկանում ենք իմանալ, օրինակ, կարո՞ղ է հանձնաժողովը զրույցի հրավիրել այդ իրադարձություններին առնչվություն ունեցող  բոլոր երեք նախագահներին։ Հակառակ դեպքում այդ ամենն անիմաստ է դառնում»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, հայկական իշխանությունները պետք է ինքնուրույն տարբերակեն «քաղբանտարկյալներին» քրեական հանցագործներից, այլապես «Ստրասբուրգի ներկայացուվիչներն իրենք կներկայացնեն իրենց չափանիշաները, ինչը միայն կվնասի Հայաստանի հեղինակությանը»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: