482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան կարող է կայանալ սեպտեմբերին. ՀՀ արտգործնախարար
14:21
07 Հուլիսի 2008

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան հնարավոր է, որ կկայանա սեպտեմբերին, կիրակի լրագրողներին է ասել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նրա խոսքերով, միջնորդների՝ հունիսի վերջին Երևան, Ստեփանակերտ և Բաքու վերջին այցի ընթացքում տեղի ունեցած բանակցությունները հիմնված էին 2007 թ.-ի նոյեմբերին համանախագահների կողմից արված առաջարկությունների վրա։

2007 թ.-ի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը ներկայացրեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները։ Համանախագահները կարծում են, որ «մադրիդյան առաջարկություններն» արդար ու հավասարակշռված են։

«Այդ բանակցությունները շարունակվում են, և այդ մասին հայտարարվել է Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո։ Նախագահները հանձնարարել են արտգործնախարարներին՝ շարունակել բանակցությունները հենց այդ առաջարկությունների հիման վրա», - ասել է Նալբանդյանը։

Նա ավելացրել է, որ Հայաստանը մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել բանակցություններն այդ առաջարկությունների հիման վրա։

«Մենք կարող ենք բավարարվածություն հայտնել, որ վերջապես ադրբեջանական կողմը ևս հաստատել է, որ բանակցությունները շարունակվում են այդ առաջարկությունների հիման վրա», - ավելացրել է արտգործնախարարը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: