486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները հիմնվում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների վրա. ՀՀ արտգործնախարար
14:13
07 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները հիմնվում են ԵԱՀԿ երեք հիմնարար սկզբունքների վրա։

«Բանակցությունները հիմնվում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների վրա՝ Հելսինկիի Եզրափակիչ ակտի երկրորդ հոդվածի, որը պնդում է ուժի չկիրառումը, չորրորդ հոդվածի, որը հռչակում է տարածքային ամբողջականությունը և ութերորդ հոդվածի, որով նախատեսվում է ինքնորոշման իրավունքի կիրառումը», - ասել է Նալբանդյանը կիրակի՝ իր չեխ գործընկեր Կարել Շվարցենբերգի (Karel Schwarzenberg) հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքերով, այդ հարցում միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) դիրքորոշումը հստակ արտահայտվել է մարտին՝ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված բանաձևի քննարկումների ընթացքում։

«Համանախագահները դեմ են քվեարկել Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձևին, իսկ Եվրամիությունը դրան չաջակցեց՝ ձեռնպահ մնալով քվեարկության ժամանակ հենց այն պատճառով, որ այն միակողմանի նախագիծ էր, որում խոսվում էր միայն տարածքային ամբողջականության մասին», - ասել է Նալբանդյանը։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը` 39 «կողմ», յոթ «դեմ» ձայներով։ Քվեարկությանը մասնակցել է ՄԱԿ 192 անդամ-երկրներից 147-ը։ ՄԱԿ անդամ 100 երկրներ ձեռնպահ են մնացել  բանաձևի քվեարկության ժամանակ. բանաձևով Ադրբեջանը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։ Փաստաթղթում ընդգծվում է «Ադրբեջանի հանրապետության զավթված տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, լիովին և անվերապահ դուրսբերման» անհրաժեշտությունը։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Ռուսաստանի հետ մեկտեղ եղել են «դեմ» քվեարկածների թվում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։