481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գրականության շաբաթը բացվել է Երևանում
13:57
07 Հուլիսի 2008

Հայ գրականության շաբաթը բացվել է երկուշաբթի Երևանում՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ամենամյա չորրորդ փառատոնի շրջանակներում։

Հայ գրականության շաբաթը կանցկացվի Երևանում և Ծաղկաձորում, իսկ այնուհետև կշարունակվի Լեռնային Ղարաբաղում։

«Գիրքը միշտ մեր մշակույթի խորհրդանիշն է եղել, իսկ գրականությունն և գրահատարակչությունը պետք է մեր գործունեության գերակա ուղղությունները դառնան», - շաբաթվա բացման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նախարարը նշեց, որ գրականությունը հատուկ տեղ է զբաղեցնում հայկական մշակույթի մեջ՝ ավելացնելով, որ այդ ավանդույթներին անհրաժեշտ է աջակցել և շարունակել դրանք։

«Ես ուրախ եմ, որ այս տարի «Մեզ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը բացվում է հենց գրականության շաբաթով, այս ոլորտում մեծ ներուժ կա», - ավելացրեց Պողոսյանը։

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն իր հերթին ավելացրեց, որ գրականության շաբաթին մասնակցելու համար Երևանում հավաքվել են 150 գրողներ 15 երկրներից, այդ թվում նաև` Հայաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Իրանից և Թուրքիայից։

«Այսօր իսկական տոն է՝ ինչպես ողջ հայ մշակույթի, այնպես էլ, մասնավորապես, գրականության համար», - ասաց Անանյանը։

Միության նախագահը նաև ավելացրեց, որ Շաբաթվա շրջանակներում նախատեսվում է անցկացնել Գրողների համահայկական չորրորդ համաժողովը՝ «Հայաստանն ու հայերը ժամանակակից գրականության տեսադաշտում» անվանումով։

«Մենք պետք է միավորվենք ազգային արժեքների շուրջ, հայ գրողների ինքնության թեման անցել է դարերի միջով», - ասաց Անանյանը։

Միության նախագահը նշեց համաժողովի աշխատանքներում երիտասարդ գրողների ակտիվ մասնակցությունը։ Այսպես, Շաբաթվա շրջանակներում նախատեսվում է անցկացնել «Գրական նոր սերունդը և 21-րդ դարի մարտահրավերները» երիտասարդական կոնֆերանսը։

«Երիտասարդ գրողները մեր գրականության ապագան են։ Վերջին տարիների ընթացքում կտրուկ կրճատվել է արտերկրում աշխատող երիտասարդ գրողների թիվը», - ասաց նա։

Այս համատեքստում Անանյանն ավելացրեց, որ համաժողովի անցկացումը հնարավորություն է տալիս ամրապնդել կապերը հայրենիքի և սփյուռքի միջև, ինչպես նաև շարունակել գրական ավանդույթները։

Շաբաթվա ընթացքում նախատեսվում է նաև անցկացնել Համահայկական գրքի ցուցահանդես-վաճառք։

«Մեզ ազգ, մեկ մշակույթ» չորրորդ փառատոնի փակումը տեղի կունենա 2008 թ.-ի դեկտեմբերին։ Փառատոնի անցկացման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 170,4 մլն դրամ (ավելի քան 550 հազ. ԱՄՆ դոլար)։

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն անցկացվում է Հայաստանում ամեն տարի՝ սկսած 2004 թ.-ից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: