483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» չորրորդ փառատոնը Հայաստանում կմեկնարկի հուլիսի 6-ին
20:03
04 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ամենամյա չորրորդ փառատոնը Հայաստանում կմեկնարկի հուլիսի 6-ին՝ Հայ գրականության շաբաթով, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գայանե Դուրգարյանը։

«Շաբաթը տեղի կունենա Երևանում և Ծաղկաձորում, այնուհետև կշարունակվի Լեռնային Ղարաբաղում»,- ասաց նա ուրբաթ։

Դուրգարյանի խոսքով, Շաբաթվա շրջանակներում նախատեսվում է անցկացնել Համահայկական գրքի ցուցահանդեսը, «Նոր գրական սերունդը և 21-րդ դարի մարտահրավերները» երիտասարդական համաժողովը, «Հայաստանը և հայերը՝ ժամանակակից գրականության տեսադաշտում» խորագրով Գրողների համահայկական չորրորդ համաժողովը։

Համաժողովի բացումը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, աշխատանքային խորհրդակցություններ տեղի կունենան Երևանում և Ծաղկաձորում։

Դուրգարյանը նաև հաղորդեց, որ համաժողովին մասնակցելու է 150 գրող, այդ թվում՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Գերմանիայից և Լեհաստանից։

Հայ գրականության շաբաթի շրջանակներում գրքի տոնավաճառ է  բացվելու հուլիսի 7-ին՝ Երևանի կենտրոնում, Շառլ Ազնավուրի  անվան հրապարակում։

Համահայկական համաժողովի մասնակիցները հուլիսի 10-12-ը կայցելեն ԼՂՀ, որտեղ նախատեսվում է արտագնա նիստ և հանդիպում ԼՂՀ գրողների միության անդամների հետ։

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» չորրորդ փառատոնի փակումը տեղի կունենա 2008թ. դեկտեմբերին։ Փառատոնի անցկացման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 170,4 միլիոն դրամ (ավելի քան 550 հազ. դոլար)։

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը Հայաստանում անցկացվում է ամեն տարի՝ 2004 թվականից ի վեր։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։