484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն օգտագործում է սփյուռքի ներուժի միայն 5 տոկոսը. Ռուսաստանի հայերի միության նախագահ
19:44
04 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը լիարժեք չի օգտագործում սփյուռքի ներուժը, ասաց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը։

«Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկն, օրինակ,  ներկա չի գտնվել ՌՀՄ նիստերին, իր աջակցությունը չի հայտնել մեր կազմակերպությանը»,- ասաց Աբրահամյանը ուրբաթ՝ Երևանում տված մամուլի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ նա նշեց, որ ՀՀ նոր նախագահ Սերժ Սարգսյանն այս տարի արդեն երկու անգամ այցելել է կազմակերպություն՝ ՌԴ կատարած իր այցերի շրջանակներում։

Նրա խոսքով, նախագահի հետ ուրբաթ տեղի ունեված հանդիպման ժամանակ քննարկվել են ոչ միայն ՌՀՄ գործունեության հարցերը, այլև ՀՀ-ում սփյուռքի նախարարության ստեղծման հարցը։

2008թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ կառավարության կազմում ստեղծվելու է Սփյուռքի նախարարություն։

«Այդ նախարարության ստեղծումը թույլ կտա մեզ ավելի արդյունավետ աշխատել և համագործակցել։ Դա կօգնի մեզ ավելին անել՝ արտերկրում  հայկական մշակույթը և հայոց լեզուն պահպանելու համար, ինչպես նաև պայմաններ կստեղծի փոխշահավետ տնտեսական համագործակցության համար»,- ասաց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ, առաջին հերթին, սփյուռքի հայերին անհրաժեշտ է Հայաստանի իշխանությունների բարոյական աջակցությունը, իսկ ՌՀՄ-ն Ռուսաստանի բոլոր հայերի միավորման հարցում ակնկալում է պետական աջակցություն։

Ռուսաստանի հայկական համայնքը, պաշտոնական տվյալներով, կազմում է մոտ 2,5 միլիոն հայ՝ լինելով ամենամեծը հայկական սփյուռքում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։