480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակը ՀՀ քաղաքացիներին շնորհավորել է Սահմանադրության օրվա կապակցությամբ
18:38
04 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Աազգային ժողովի  խոսնակ Տիգրան Թորոսյանը ուրբաթ հանրապետության քաղաքացիներին շնորհավորել է հուլիսի 5-ին նշվող Սահմանադրության օրվա կապակցությամբ։

ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին։ 2005թ. նոյեմբերին երկրի Հիմնական Օրենքում կատարվեցին փոփոխություններ, որոնք նախատեսում էին, մասնավորապես, հանրապետության նախագահի լիազորությունների մի մասը պետական այլ մարմիններին փոխանցելը։

«Մեր երկրի Սահմանադրությունը, ընդունումից  մեկ տասնամյակ  անց, էապես բարեփոխվեց` ստանալով հեղինակավոր մասնագիտական կառույցների բարձր գնահատականը` իբրև ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության որակական նոր հնարավորություններ ապահովող փաստաթուղթ»,-ասվում է Թորոսյանի ուղերձում, որը «Նովոստի-Արմենիային» տրամադրեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Խոսնակի խոսքով, այդ հնարավորությունների լիարժեք օգտագործման համար դեռևս շատ անելիքներ կան։

«Սակայն անցած երեք տարիները հաստատել են, որ բարեփոխումները իրապես նպաստել են հանրային կյանքում սահմանադրական իրավունքների ու ազատությունների պաշտպանության առաքելություն ունեցող կառույցների զարգացմանը, պետական կառավարման մարմինների միջև հակակշիռների ու զսպումների լիարժեք համակարգերի ձևավորմանը ու դրանով իսկ` մեր քաղաքացիների պաշտպանվածության մեծացմանը»,- նշել է ԱԺ խոսնակը:

Թորոսյանը Հայաստանի բնակիչներին մաղթել է հաջողություններ և սահմանադրական երաշխիքների լիակատար կենսագործում` քանզի միայն իրավունքների ու պարտականությունների իմացությամբ ու պաշտպանությամբ է ուժեղ երկրի քաղաքացին, հետևաբար և հզոր` պետությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։