482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Հունաստանը նշում են ռազմական համագործակցությունը խորացնելու անհրաժեշտության մասին
18:26
04 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Աթանասիոս Խաձիվիերիսն ընդգծել են ռազմանական համագործակցությունը խորացնելու անհրաժեշտության մասին, հատկապես՝ ռազմական կրթության և խաղաղապահ առաքելության ոլորտներում:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ուրբաթ տեղի ունեցած հանդիպմանը կողմերը, երկկողմ հարաբերությունների համատեքստում, քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմաուսումնական համագործակցության ներկա վիճակը։

ՀՀ պաշտպանության նախարարը Խաձիվիերիսին, որն ավարտում է Հայաստանում իր առաքելությունը, շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ընթացքում երկուստեք ռազմական համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան` հետագա դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում:

Իր հերթին Խաձիվիերիսն իր գոհունակությունը հայտնեց հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ վաշտի մասնագիտական բարձր պատրաստվածության համար:

Կողմերը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, կարևորել են խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհը։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։