477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Սևանա լճի մակարդակը վեց ամիսների ընթացքում բարձրացել է 48 սմ-ով
16:14
04 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Սևանա լճի մակարդակը վեց ամիսների ընթացքում բարձրացել է 48 սմ-ով և կազմել 1899,27 մետր, հաղորդեց Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը։

«Ընդ որում, լճի մակարդակը 2007թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ, բարձրացել է 27 սմ-ով, և ես հուսով եմ, որ վերջին տարիներին արձանագրված Սևանա լճի մակարդակի բարձրանալու տեմպերը կպահպանվեն նաև այս տարի»,- ասաց Անդրեասյանը ուրբաթ լրագրողներին։

Միաժամանակ նա նշեց, որ բարձրացումը սպասվում է նաև՝ հաշվի առնելով լճից ջրի բացթողումները ոռոգման նպատակներով, ինչը նախորդ տարիների 150 միլիոն խորանարդ մետրից 2008թ. հասցվել է մինչև 240 միլիոն խորանարդ մետրի։

«Այս տարի ոռոգման շրջանը սկսվել է աննախադեպ շուտ, ինչի կապակցությամբ մենք չկարողացանք ձնհալի ջրերի բավարար քանակություն կուտակել՝ ոռոգման նպատակներով դրանց հետագա օգտագործման համար։ Այդ կապակցությամբ բացթողումների ծավալը ավելացվել է, ընդ որում, վերջին տվյալներով, ոռոգման նպատակներով բացթողումների ծավալը կազմել է արդեն մոտավորապես 117 միլիոն խորանարդ մետր»,- ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով, բացթողումների վերջնական ծավալները կհստակեցվեն աշնան վերջին՝ ոռոգման բոլոր աշխատանքների ավարտից հետո։

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը Հայաստանի կառավարությունը հաստատել է 2002 թվականին, փաստաթուղթը ենթադրում է, որ 30 տարվա ընթացքում լճի մակարդակը բարձրանալու է 6 մետրով։ 2002-2007թթ. Սևանա լճի մակարդակը բարձրացել է մոտավորապես 2 մետրով։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։

Սևանա լիճը զբոսաշրջիկներին գրավում է իր դրախտային գեղեցկությամբ և մագնիսական ուժով։ Սևանը հայտնի է նաև իր ձկներով, հատկապես՝ իշխանով։

Սևանի լողավազանի տարածքում գտնվում են մեծ քանակությամբ պատմական հուշարձաններ, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջիկների համար։ Դրանցից մեկը Սևանի վանական համալիրն է, որը կառուցվել է 7-րդ դարում և գտնվում է  թերակղզու վրա։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: