478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել քաղաքական երրորդ բևեռ
14:26
04 Հուլիսի 2008

Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել «քաղաքական երրորդ բևեռ», որը կպաշտպանի ազգային շահերը, կարծում է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը։

«Մեզ մոտ ստեղծվել է երկու բևեռ՝ արմատական ընդդիմություն, որը պայքարում է իշխանության համար՝ հակառակ ազգային շահերի, և իշխանությունները, որոնք փորձում են պահպանել իրենց դիրքը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բաբուխանյանը։

Նրա խոսքերով, այս բևեռների միջև «ներքին գզվռտոցը» հանգեցնում է երկրում ներքին քայքայման և հայկական պետականության թուլացման։

Բաբուխանյանը նշեց, որ արմատական ընդդիմությունը՝ ի դեմս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Համաժողովրդական շարժման», մոռանալով երկրի համար արտաքին սպառնալիքների առկայության մասին, թուլացնում է նրա ինքնավարությունը։

Այս տեսանկյունից, նրա խոսքերով, կարևոր է «իրական ընդդիմության» դերը, որը կմտածի ոչ թե իշխանությունը զավթելու, այլ ժողովրդի ազգային շահերի մասին։

«Երրորդ բևեռը պետք է բարձրացնի երկրում գոյություն ունեցող բոլոր բացասական իրողությունները և լուծման ուղիներ առաջարկի», - ասաց Բաբուխանյանը։

Նա տեղեկացրեց, որ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունն արդեն խորհրդակցություններ է անցկացնում «ոճով նման» մի քանի կուսակցությունների հետ՝ «երրորդ բևեռ» ստեղծելու նպատակով միավորվելու համար։

Միաժամանակ Բաբուխանյանը չասաց, թե կոնկրետ որ կուսակցությունները կկազմեն «քաղաքական երրորդ բևեռը»՝ նշելով, որ բանակցությունները կավարտվեն մոտ ապագայում։

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը ստեղծվել է 1988 թվականին, ներկա պահին կուսակցությունն ունի շուրջ 2 հազար անդամ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: