478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ֆուտբոլի մրցավարի երկու օգնականներն ընդմիշտ որակազրկվել են գողության մեջ մեղադրվելու համար
18:54
03 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայկական ֆուտբոլի մրցավարի օգնականներ Արթուր Իգիթյանն ու Արման Երիցյանն ընդմիշտ որակազրկվել և հեռացվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքի խանութում գողություն կատարելու մեջ մեղադրվելու համար, հաղորդում է Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հունիսի 28-ի հաջորդ օրը, Ինտերտոտո գավաթի առաջին մրցաշարի շրջանակներում «Էթնիկոս Ախնաս» (Կիպրոս) և «Բեսա» (Ալբանիա) թիմերի միջև պատասխան խաղից հետո, որը սպասարկում էր Հայաստանի մրցավարական կազմը՝ Կարեն Նալբանդյանի ղեկավարությամբ, Լիմասոլ հյուրանոցի խանութներից մեկում գողություն է կատարվել, որի մեջ մեղադրվել են հայ մրցավարի օգնականներ Արման Երիցյանը և Արթուր Իգիթյանը»,- ասված է հինգշաբթի «Նովոստի-Արմենիայի» ստացած մամուլի հաղորդագրությունում։

Նալբանդյանն այդ մասին տեղեկացվել է մեկ ժամ անց։

Հուլիսի 2-ին անցկացվել է ՀՖՖ մրցավարական կոմիտեի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատահարի մանրամասները՝ հիմնված Իգիթյանի և Երիցյանի գրավոր խոստովանությունների վրա։

«Նիստի ընթացքում որոշում է ընդունվել Իգիթյանին և Երիցյանին մրցավարական գործունեությունից ընդմիշտ հեռացնելու վերաբերյալ, քանի որ նրանք խախտել են բարոյաէթիկական նորմերը և պատվազուրկ արել Հայաստանի քաղաքացու պատիվը»,- հաղորդեցին մամուլի ծառայությունից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: