480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հրապարակվել է «Ոսկե ծիրան» հինգերորդ կինոփառատոնի ժյուրիի կազմը
17:44
03 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը հինգշաբթի լրագրողներին է ներկայացրել փառատոնի ժյուրիի կազմը։

Նրա խոսքերով, «Խաղարկային ֆիլմ» անվանակարգում ժյուրիի նախագահ է դարձել հայտնի իրանցի ռեժիսոր Դարյուշ Մեխրջուին։ Ժյուրի կազմում ընդգրկվել են ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլը, սերբ Գորան Պասկալևիչը, թուրք ռեժիսոր Ազիզե Տանը, ինչպես նաև՝ Աշոտ Ադամյանը Հայաստանից։

Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ Ավստրիայից ժամանած ռեժիսոր, օպերատոր և գրող Մակիել Գլավոգերը «Փաստավավերագրական ֆիլմ» անվանակարգի ժյուրիի նախագահն է, որի կազմում ընդգրկվել են նաև փաստավավերագրողներ Սերգեյ Բուկովսկին, ռուս Վիտալի Մանսկին և Կարլա Կարապետյանը Մեծ Բրիտանիայից։

«Հայկական խճանկար» անվանակարգի ժյուրիի նախագահն է դարձել Անահիտ Նազարյանը ԱՄՆ-ից, ով Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Երիտասարդություն՝ առանց երիտասարդության» ֆիլմի գործադիր պրոդյուսերն է։ Այդ անվանակարգում ժյուրին ձևավորվել է հետևյալ կազմով՝ Ֆրանսիայից՝ Պատրիկ Կազալսը, Իրանից՝ Զավեն Ղուկասյանը, հայտնի ամերիկացի դերասան և ռեժիսոր Միքայել Դովլաթյանը, ինչպես նաև «Արվեստ» հայկական էլեկտրոնային հրատարակության խմբագիր Ռուզան Զաքարյանը։

Միքայել Ստամբոլցյանը ներկայացրել է նաև FIPRESCI –ի ոչ պաշտոնական ժյուրիի և էկումենիկ ժյուրիի կազմերը։

Երևանում հուլիսի 13-20-ը անցկացվող «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 65 երկրների 166 ֆիլմ։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայում փառատոնը տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է և արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատականին։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: