481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական կինոակադեմիայի նախագահ Վիմ Վենդերսը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրը կլինի
17:00
03 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի գերմանացի ռեժիսոր, Եվրոպական կինոակադեմիայի նախագահ Վիմ Վենդերսը Երևանում «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի հյուրը կլինի, հաղորդեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։

 «Ոսկե ծիրան» կինոփառատոնը տեղի կունենա Երևանում հուլիսի 13-20-ը։

«Վենդերսի ներկայությունը մեր փառատոնին շատ կարևոր է։ Արդեն երկու տարի է՝ նա երազում է այցելել Հայաստան և մասնակցել փառատոնին»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքերով, գերմանացի ռեժիսորը Հայաստանում կմնա 8-9 օր, որոնց ընթացքում կմասնակցի մի շարք կինոնախագծերի քննարկումներին, ինչպես նաև վարպետության դասեր կանցկացնի։

 «Ոսկե ծիրանի» տնօրենը նաև տեղեկացրեց, որ պատվավոր հյուրի կարգավիճակում հրավիրված է նաև իրանցի ռեժիսոր Դարյուշ Մեխրջուին։

«Նրան համարում են ժամանակակից իրանական կինեմատոգրաֆիայի հիմնադիրը։ Հենց Մեխրջուին է աշխարհին ներկայացրել իրանական կինոն»,- պարզաբանեց Խաչատրյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ «Ոսկե ծիրանի» կազմկոմիտեն Վիմ Վենդերսին և Դարյուշ Մեխրջուիին հատուկ պարգևներ կհանձնի՝ համաշխարհային կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Փառատոնի մյուս պատվավոր հյուրերի թվում Խաչատրյանն առանձնացրեց ֆրանսուհի Կատրին Բրեյային։ «Այդ ռեժիսորն առանձնանում է իր քաջությամբ։ Այդ կինն իրենից մի մեծ բողոք է ներկայացնում, դրա համար շատերը չեն հասկանում նրա արվեստը»,- ասաց նա։

Բացի այդ, «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելեն Էնրիկա Անտոնիոնին՝ իտալացի հայտնի ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի այրին, ինչպես նաև՝ Սերբիայից ժամանած ռեժիսոր Գորան Պասկալևիչը։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայումս փառատոնը տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է և արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատականին։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: