486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի «տրոյկայի» առաջին հանդիպումը
10:39
03 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի «տրոյկայի» (Political end Security Committee – PSC)  մակարդակով Հայաստան-ԵՄ առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 2-ին՝ Բրյուսելում՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է ՀՀ արտգործնախարարությունը։

«Քաղաքական երկխոսության նման ձևաչափը գործընկեր երկրների հետ հարաբերվելու ԵՄ-ի կարևոր մեխանիզմներից է», - ասվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության մեջ։

Խորհրդակցության ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են Հայաստանի և Եվրոպական Միության քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորելով ներքաղաքական իրավիճակի բարելավման ուղղված ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները` եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանին բարեփոխումների իրականացման հարցում:

Խորհրդակցության ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնահարցի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Բացառելով հարցի ռազմական լուծումը` ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների շարունակմանը` հիմնված Մադրիդյան առաջարկությունների վրա:

Եվրոպական կողմը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված ՀՀ իշխանությունների քայլերը և հույս հայտնել, որ մոտ ապագայում իրական առաջընթաց կգրանցվի այս ուղղությամբ:

Հայկական պատվիրակությունը հանդիպմանը գլխավորում էր ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վիգեն Չիտեչյանը, ԵՄ-ի պատվիրակությունը` ԵՄ նախագահությունը ներկայացնող, ՔԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան տկն. Ք. Ռոժյեն:

Եվրոպական կողմից քննարկումներին  մասնակցում էին ԵՄ-ի ֆրանսիական նախագահության, ԵՄ Խորհրդի քարտուղարության, Եվրոպական Հանձնաժողովի, ԵՄ հաջորդ նախագահ երկրի` Չեխիայի   ներկայացուցիչները, ինչպես նաև Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: