484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագիրը մշակվելու է մինչև 2008թ. վերջը. վարչապետ
18:42
02 Հուլիսի 2008

Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագիրը մշակվելու է մինչև 2008թ. վերջը, տեղեկացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Կան ծրագրի մշակման ժամկետներ, ինչպես նաև ֆինանսական և տեխնիկական աջակցություն։ Հուսով եմ, որ մինչև 2008թ. վերջը մենք արդեն կունենանք լիարժեք ծրագիր, որը կարող ենք ներկայացնել հանրության դատին»,- ասաց Սարգսյանը չորեքշաբթի լրագրողներին։

Նա նշեց, որ փաստաթղթի առաջին մասն արդեն ավարտված է և քննարկվել է համապատասխան հանձնաժողովում, միջազգային փորձագետների աջակցությամբ ընթանում են երկրորդ մասի մշակումները։

«Նախևառաջ, մեզ կարևոր է ունենալ հասարակության համար պարզ և հասկանալի ծրագիր, որի կապակցությամբ մենք կարևորում ենք, որպեսզի ծրագրի մշակման, իրականացման և մոնիտորինգի աշխատանքներին մասնակցեն հասարակության լայն խավեր, հասարակական կազմակերպություններ, ընդդիմության ներկայացուցիչներ, ինչը թույլ կտա ապահովել կառավարության ծրագրերի և գործողությունների նկատմամբ վստահությունը»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, նման մոտեցումը թույլ կտա ամենասեղմ ժամկետներում ձեռք բերել հասարակության վստահությունը և ցույց տալ իրական արդյունքներ։

«Մենք ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրում ենք նաև մասնակցել մոնիտորինգի խմբի աշխատանքներին, ինչը թույլ կտա վերահսկել կառավարության ծրագիրը՝ փաստաթղթի լիարժեք կատարման և առավել ցավոտ ոլորտների հայտնաբերման համար»,- ասաց Սարգսյանը։

Վարչապետն ընդգծեց, որ կոռուպցիան խանգարում է նորմալ հասարակական զարգացումներին, տնտեսական աճին և վտանգում է երկրի ապագան, ինչը կառավարությանը ստիպում է լուրջ քայլեր ձեռնարկել՝ այդ երևույթի դեմ պայքարելու համար։

Նա նշեց, որ կոռուպցիայի հիմնախնդիրը շատ ավելի լուրջ արմատներ ունի և սկիզբ է առել ոչ վերջին տասը տարիների ընթացքում։

«Մենք գործ ունենք հասարակության և նրա բարքերի հետ, իսկ հասարակության վարքի փոփոխությունը ցավագին գործընթաց է։ Կոռուպցիան վերացնելը բոլորին է վերաբերում և բարդ խնդիր է, որում յուրաքանչյուրը պետք է համբերատար լինի և պայքարի այդ երևույթի դեմ։ Կառավարությունն, իր կողմից, պետք է մթնոլորտ ստեղծի, որպեսզի նրանք, ովքեր ցանկանում են պայքարել, միայնակ չզգան իրենց»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանի կառավարությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը այս տարվա հունիսի 26-ին քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրագործման ուղղությամբ միջոցառումների 2008-2012 թթ. ծրագրի նախագծին առնչվող հարցերը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների մոնիտորինգի ցուցանիշները։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: