481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ռոբոտների նախագծման առաջին Armrobotics մրցույթը տեղի կունենա Երևանում դեկտեմբերի 22-ին
17:09
02 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ռոբոտների նախագծման առաջին համահայկական երիտասարդական Armrobotics մրցույթը տեղի կունենա Երևանում՝ 2008թ. դեկտեմբերի 22-ին, տեղեկացրեց Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիանների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

«Մրցույթի հիմնական նպատակն է՝ զարգացնել թիմում աշխատելու կարողությունները, այդ պատճառով էլ մասնակցության հայտերը ընդունվելու են ոչ թե անհատներից, այլ թիմերից»,- ասաց Վարդանյանը չորեքշաբթի՝ մամուլի ասուլիսին։

Նրա խոսքով, մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ ինչպես Հայաստանից և ԼՂՀ-ից, այնպես էլ հայկական սփյուռքի ներկայացուցիչները։

Վարդանյանի խոսքով, թիմային աշխատանքը թույլ կտա հետագայում Հայաստանում ստեղծել բարձր տեխնոլոգիական ձեռնարկություններ։

Իր հերթին Industrial Technologies ընկերության ներկայացուցիչ Արթին Մելիքյանը, որը մրցույթի կազկամերպիչներից է, ընդգծեց, որ մրցույթը հնարավորություն կտա հարթակ ստեղծել, որը հնարավորություն կտա բարձր տեխնոլոգիաների մասնագետներին կատարելագործել պրակտիկան և իրենց փորձը փոխանցել սերունդներին։

«Հետագայում դա կարող է նպաստել մարդկային ներուժի, ֆինանսների, խմբային առճակատումների արդյունավետ կառավարմանը»,- հայտնեց նա։

Մրցույթին մասնակցելու համար գրանցումը սկսվելու է 2008թ. հուլիսի 5-ից և տևելու է մինչև 2008թ. օգոստոսի 1-ը։ Մասնակիցների առաջադրանքն է՝ նախագծել և ստեղծել ավտոմատ սարք, որը ընդունակ կլինի շարժվել քառակուսի սպիտակ դաշտի վրա տարված սև գծերի ուղղությամբ։ Դաշտի ներսում կան խոչընդոտներ, որոնց հաղթահարումը ռոբոտի կողմից լրացուցիչ միավորներ կբերի նրա թիմին։ Ռոբոտների չափսերը սահմանափակ են՝ 18սմ երկարություն և լայնություն, 27սմ բարձրություն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։