480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տեղի կունենա ծիրանի մշակմանը նվիրված 15-րդ միջազգային սիմպոզիումը
16:39
02 Հուլիսի 2008

Ծիրանի մշակմանը նվիրված հերթական 15-րդ միջազգային սիմպոզիումը տեղի կունենա Հայաստանում, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը։

«Այս միջոցառման անցկացումը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ ոչ թե պարզապես ընդգծում է մեր երկրի` որպես ծիրանի հայրենիքի և տարածման կենտրոնի նշանaկությունը, այլև թույլ կտա ընդլայնել արտահանման հնարավորությունները և ցուցադրել մեր արտադրանքը»,- ասաց նա լրագրողներին չորեքշաբթի։

Նա նշեց, որ վերջերս Իտալիայի Մատերո քաղաքում տեղի ունեցած 14-րդ սիմպոզիումի ժամանակ հայկական ծիրանը իր համային որակներով զբաղեցրել է առաջին տեղը, սակայն պտղի գույնով և մեծությամբ զիջել է մյուս երկրների արտադրանքին։

Փոխնախարարն ընդգծեց, որ կոնյակի հետ մեկտեղ ծիրանը Հայաստանի գյուղատնտեսության բրենդերից մեկն է, այդ պատճառով էլ անհրաժեշտ է ամուր պահել դա։ Այս համատեքստում Ավետիսյանը կարևորեց Հայաստանում Եվրամիության անդամ-երկրներում ընդունված՝ ծիրանի մշակման և արտահանման չափորոշիչների ներդրումը և տեխնոլոգիաների կատարելագործումը։

Նա հաղորդեց, որ ՀՀ կառավարությունը դիմել է Ավստրիայի ազգային հետազոտությունների կենտրոնին և FAO-ին՝ ծիրանի մշակման գործընթացում նոր տեխնոլոգիաներ ներդնելու նպատակով աջակցություն ցուցաբերելու համար։

Գյուղատնտեսության նախարարության նախնական տվյալներով, 2008թ. ծիրանի բերքը կազմել է 100 հազ. տոննա։ Այսօր արդեն արտահանվել է 4,8 հազ. տոննա՝ առավելապես Ռուսաստան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։