484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմության նախատեսվող հանրահավաքը համապատասխանում է Հայաստանի օրենսդրությանը. ընդդիմադիր
16:22
02 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմության հուլիսի 4-ի հանրահավաքի անցկացումը լիովին համապատասխանում է Հայաստանի գործող օրենսդրությանը, ասաց նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող «Համաժողովրդական շարժում» կենտրոնի ներկայացուցիչ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

Ավելի վաղ համաժողովրդական շարժման ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին, որ հուլիսի 4-ին Մատենադարանի մոտ հանրահավաք անցկացնելու դիմումին Երևանի քաղաքապետարանը սահմանված 72 ժամվա ընթացքում պատասխան չի տվել, և, հետևաբար, հանրահավաքը մեխանիկորեն արտոնագրված է դառնում։

Սակայն այս ժամանակահատվածի ավարտին քաղաքապետարանը մերժել է հանրահավաքի անցկացումը՝ առաջարկելով «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքը։

«Եթե ոստիկանությունն այդ օրը փորձի որևէ հակաօրինական քայլ ձեռնարկել, ապա ամբողջ պատասխանտվությունը կընկնի իշխանությունների վրա»,- ասաց Շահնազարյանը։ Սակայն, նրա խոսքերով, իրադարձություների նման զարգացումը քիչ հավանական է։

Շահնազարյանը նշեց նաև, որ «հունիսի 20-ին անցկացված հանրահավաքը բնակչության ցուցաբերած ճնշման արդյունք էր, և Հայաստանի իշխանությունները ստիպված կլինեն կրկին զիջումների գնալ»։

«Այն, որ այդ հանրահավաքը կայացավ, բոլորովին էլ եվրոպական կազմակերպությունների կոչերի հետևանք չէր, և չի կարելի ասել, թե իշխանությունները թույլ տվեցին մեզ անցկացնել հանրահավաքը։ Նրանք ստիպված թույլ տվեցին ժողովրդին մոտենալ Մատենադարանին»,- ասաց Շահնազարյանը։

Հունիսի 20-ին Երևանում անցկացվեց ընդդիմության հանրահավաքը, որը ծրագրված էր հին ձեռագրերի պահոց «Մատենադարանին» հարող տարածքում, սակայն քաղաքապետարանը չէր արտոնագրել հանարահավաքի անցկացումն այդ վայրում։ Չնայած դրան՝ ընդդիմությունը հավաքվել էր Մատենադարանի մոտ, և ոստիկանության ներկայացուցիչների հետ վարած բանակցություններից հետո նրանց թույլատրվել էր հանրահավաք անցկացնել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: