485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային կազմակերպությունները կշարունակեն աջակցել Հայաստանին՝ հակակոռուպցիոն ծրագրի իրականացման գործում
15:34
02 Հուլիսի 2008

Միջազգային կազմակերպությունները կշարունակեն աջակցել Հայաստանին՝ հակակոռուպցիոն ծրագրի իրականացման գործում։

«ՄԱԿ-ը պատրաստ է աջացկել կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ծրագրին, քանի որ այդ երևույթը լուրջ մարտահրավեր է, որը խոչընդոտում է տարբեր ոլորտների զարգացմանը, այնպիսիք, ինչպիսիք են աղքատության հաղթահարումը և սոցիալական հավասարության ապահովումը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը և ներդրումների ներհոսքին»,- չորեքշաբթի հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համակարգող և մշտական ներկայացուցիչ, դեսպան Կոնսուելո Վիդալը։

Նա նշեց, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսը գիտակցում է երկրում կոռուպցիայի հիմնախնդրի առկայությունը, և պետությունը պետք է այդ երևույթի դեմ հետևողոկան պայքար մղի, իսկ միջազգային կազմակերպությունները կցուցաբերեն իրենց աջակցությունը։

«Հայաստանն ունի միջազգային պարտավորություներ, որոնք նա արդեն կատարել է, այժմ երկրորդ փուլն է սպասվում, որը բեկումնային է լինելու երկրի համար, քանի որ բարելավվել է օրենսդրական և իրավական դաշտը, մնում են միայն դրանց իրականացման գործնական քայլերը»,- ասաց Վիդալը Երևանում՝ առաջին հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ։

Նա ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանուր խնդիր է, որը թույլ կտա պահպանել կայուն զարգացման ճանապարհը և ընդգծեց ՄԱԿ-ի պատրաստակամությունը՝ այդ խնդրի լուծմանն աջակցելու գործում։

Միաժամանակ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն, դեսպան Սերգեյ Կապինոսը նշել է Հայաստանում հակակոռուպցիոն ծրագրի մշակմանն աջակցելու իր պատրաստակամության մասին։

«Կոռուպցիան հիվանդություն է, որը խոչընդոտում է սոցիալական, տնտեսական և քաղաքական զարգացմանը և կանգնեցնում է պետական համակարգի աշխատանքը, այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է տվյալ երևույթի դեմ բոլոր մակարդակներով պայքարելու արդյունավետ միջոցներ գտնելը»,- ասաց Կապինոսը։

Նա նշեց, որ կոռուպցիան դեռևս լայն տարածում ունի Հայաստանում՝ հույս հայտնելով արդյունավետ ծրագրի մշակման վերաբերյալ, որը հետևողական պայքար կմղի տվյալ երևույթի դեմ։

«Կարևոր է ոչ միայն իշխանությունների քաղաքական կամքը, այլև ընդհանրացված փաստաթուղթը, որը թույլ կտա իրականացնել կառավարության ծրագիրը, ամրապնդել պետությունը և հասարակությունը»,- ասաց Կապինոսը։

Հայաստանի կառավարությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը այս տարվա հունիսի 26-ին քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրագործման ուղղությամբ միջոցառումների 2008-2012 թթ. ծրագրի նախագծին առնչվող հարցերը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների մոնիտորինգի ցուցանիշները։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։