478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի հուլիս ամսվա վարկանիշային ցանկում զբաղեցրել է 96-րդ տեղը
15:22
02 Հուլիսի 2008

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի 2008 թ. հուլիս ամսվա վարկանիշային ցանկում իջել է 18 կետով և զբաղեցրել 96-րդ տեղը։ Ինչպես հաղորդվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում, այսօր հայկական թիմն ունի 372 միավոր։

Համաձայն ՖԻՖԱ-ի հուլիս ամսվա վարկանիշի, Վրաստանի թիմը բարելավել է իր դիրքերը մեկ կետով և զբաղեցրել 89-րդ տեղը, իսկ Ադրբեջանի հավաքականը բարձրացել է չորս կետով և զբաղեցրել 139-րդ տեղը։

2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները ընթացիկ վարկանիշում զբաղեցնում են հետևյալ տեղերը՝ Իսպանիա՝ 1-ին տեղ, Թուրքիա՝ 14-րդ, Բելգիա՝46-րդ, Բոսնիա և Հերցեգովինա՝ 74-րդ, Էստոնիա՝ 120-րդ։

Այս երկրների հավաքականների հետ մեկտեղ Հայաստանը ներառված է եվրոպական գոտու հինգերորդ խմբի մեջ։ Աշխարհի գավաթի ընտրական փուլում եվրոպական գոտում մասնակցում են 53 երկրների ազգային հավաքականներ։ Նրանք կբաժանվեն ինը խմբի (ութ խումբ՝ վեցական թիմով և մեկ խումբ՝ ներառելով հինգ հավաքական)։

ՖԻՖԱ 2008 թ. հուլիս ամսվա վարկանիշի առաջատարների տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1.      Իսպանիա (1557 միավոր),

2.      Իտալիա (1404),

3.      Գերմանիա (1364),

4.      Բրազիլիա (1344),

5.      Նիդեռլանդներ (1299),

6.      Արգենտինա (1298),

7.      Խորվաթիա (1282),

8.      Չեխիա (1146),

9.      Պորտուգալիա (1104),

10.  Ֆրանսիա (1053)։

Ընդհանուր առմամբ համաշխարհային ֆուտբոլի վարկանիշային ցանկում ներառված են 199 երկրների հավաքականներ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: