481.7
-0.09
537.87
-1.06
8.52
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2010 թվականին կանցկացվի 27-րդ եվրոպական FAO տարածաշրջանային համաժողովը
14:42
02 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2010 թվականին կանցկացվի 27-րդ եվրոպական տարածաշրջանային համաժողովը և գյուղատնտեսության հարցերով եվրոպական  հանձնաժողովի FAO 36-րդ նստաշրջանը, հայտնեց ՀՀ գյուղատնտեսության առաջին փոխնախարար Սամվել Ավետիսյանը։

Համապատասխան որոշումն ընդունվել է Ավստրիայում հունիսի 25-28-ին անցկացված FAO 26-րդ եվրոպական տարածաշրջանային համաժողովի ընթացքում։

«Հայաստանը, փաստորեն, դառնում է միջազգային համաժողվների անցկացման կենտրոն։ Սա պատիվ է մեզ համար, և մենք պետք է տարբերակենք բոլորի համար կարևոր այն  խնդիրը, որը կընդգրկենք համաժողովի օրակարգում»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Ավետիսյանը՝ ավելացնելով, որ Ավստրիան 26-րդ համաժողովին բարձրացրել է գյուղատնտեսական ավանդական ապրանքներին աջակցելու հարցը։

«Մենք մեր հերթին պետք է ընտրենք այնպիսի ոլորտ, որտեղ մենք որոշակի ձեռքբերումներ ունենք, որպեսզի համաժողվում այն քննարկման առարկա դարձնենք, և արդեն հիմա մենք պետք է պատրաստվենք դրան»,- ասաց առաջին փոխնախարարը։

Նա հայտնեց, որ Ավստիայում անցկացված համաժողովում քննարկման թեմա է դարձել նաև եվրոպական տարածաշրջանում գյուղատնտեսության վրա կլիմայական փոփոխությունների ազդեցությունը։

Ավետիսյանը նշեց, որ համաժողվին ընդունվել է Հայաստանի՝ գյուղատնտեսության վրա կլիմայական փոփոխությունների մոդելավորման մասին առաջարկը, որի հետ կապված՝ շոշափվել է  FAO անդամ-երկրների մասնագետների ուսուցման կազմակերպման հարցը։ «Մենք նշեցինք, որ սննդամթերքի, մասնավորապես, ցորենի կարևոր ներկրողներ ենք, ինչի պատճառով էլ անհրաժեշտ է FAO գլոբալ նախագծի մշակումը, ինչը թույլ կտար պաշտպանել ներկրող-երկրներին կլիմայական փոփոխություններից»,- ասաց նա։

Ավստիայում կայացած FAO 26-րդ եվրոպական տարածաշրջանային համաժողովին  մասնակցել են նախարարներ, 49 երկրների ոչ կառավարական և միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայաստանն այս համաժողվի համանախագահներից էր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: