478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածության քվեարկությունը ծրագրված է հուլիսի վերջին
13:27
02 Հուլիսի 2008

Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարիա Յովանովիչի թեկնածության վերաբերյալ ԱՄՆ Սենատի քվեարկությունը ծրագրված է հուլիսի վերջին, հայտարարեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը։

«Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության քվեարկության հարցը հետաձգվել էր՝ կապված սենատորների հարցերին պատասխանելու ընթացակարգի հետ։ Ակնկալվում է, որ քվեարկությունը տեղի կունենա հուլիսի վերջին», - չորեքշաբթի լրագրողների ասաց Փենինգթոնը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարիա Յովանովիչը, որը զբաղեցրել է Ղրղզստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, ներկայացվել է Սպիտակ տան կողմից մարտի 31-ին։

Անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի են ունեցել լսումներ՝ դեսպանի թեկնածության շուրջ, որոնց ընթացքում բարձրացվել են նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցեր։

ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Դևիդ Քրամերը Երևանում հույս է հայտնել, որ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը կհաստատվի Սենատի կողմից առավելագույնս կարճ ժամկետներում։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թ.-ի սեպտեմբերից՝ այդ պաշտոնում Ջոն Էվանսի դիվանագիտական առաքելության վաղաժամ ավարտից հետո։

Հայկական մամուլի և հասարակության կարծիքով Հայաստանից Էվանսի ետկանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչեցված հայտարարություններն էին:

2007 թ.-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը այդ պաշտոնի համար ներկայացրեց դիվանագետ Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որը բազմաթիվ անգամ ներկայացվել էր Կոնգրեսի հաստատմանը, սակայն չէր հաստատվել՝ հայկական լոբբիի և սենատոր Բոբ Մենենդեզի (Bob Menendez) ջանքերով։

Հոգլանդի թեկնածությունը մերժվել էր հայկական լոբբիի կողմից այն պատճառով, որ դիվանագետը չէր ցանկացել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունն ընդունել որպես հայ ժողովրդի նկատմամբ գործած  ցեղասպանություն։

Այս պահին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը գլխավորում է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը (Joseph Penington)։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: