482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը ողջունում է Բունդեսթագի «Կովկաս» պատգամավորական խմբի նախաձեռնությունը
19:24
01 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Բունդեսթագի «Կովկաս» միջխորհրադարանական պատգամավորական խմբի նախաձեռնությունը՝ հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման հարցերով։

«Խմբի նախագահ Շտեֆեն Ռայխեի հետ Բեռլինում երեքշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարարը հայտարարել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջև համագործակցության զարգացման լավագույն մեթոդներից է»,- «Նովոստի-Արմենիային» երեքշաբթի տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանների համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Ազգային Ժողովի և Բունդեսթագի պատգամավորների փոխգործակցության հարցերը:

Գերմանացի պատգամավորի խնդրանքով, Նալբանդյանը տեղեկություններ է հաղորդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումների, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարների վերաբերյալ:

Միաժամանակ Շտեֆեն Ռայխեն վերահաստատել է ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներին հղված` ս.թ. նոյեմբերին Գերմանիա այցելելու հրավերը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: