487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ սփյուռքի կոմիտեն մշակելու է հետագա գործունեության հայեցակարգը. նախագահ
19:06
01 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ-ին առընթեր սփյուռքի կոմիտեն մշակելու է իր հետագա գործունեության հայեցակարգը, հաղորդեց Կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը։ 

«Առաջիկա երեք ամիսների ընթացքում մենք պետք է համատեղ ջանքերով մշակենք հայեցակարգ-ռազմավարություն, որով կոմիտեն, իսկ հետագայում սփյուռքի նախարարությունը, ղեկավարվելու է»,- ասաց նա երեքշաբթի՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների հետ հանդիպմանը։

«Հայաստանի կառավարության կառուցվածքի մասին» օրենքի համաձայն, Սփյուռքի նախարարությունը Հայաստանի կառավարության կազմի մեջ մտնելու է արդեն 2008թ. հոկտեմբերի 1-ից։ Ենթադրվում է, որ նախարարությունը ստեղծվելու է ԱԳՆ-ին առընթեր սփյուռքի կոմիտեի  բազայի վրա։

Հակոբյանը գիտնականներին խնդրել է գրավոր առաջարկներ ներկայացնել նախարարության գործունեության վերաբերյալ։ Նա նշել է, որ անհրաժեշտ է գտնել մի բանաձև կամ գաղափար, որի շուրջ կհամախմբվեն ողջ աշխարհի հայերը։

«Կոմիտեի, իսկ հետագայում և նախարարության գործունեության հիմնական նպատակը դառնալու է հայրենադարձությունը՝ գլոբալ առումով, որը չի նախատեսում բնակություն միայն Հայաստանում, դա նաև անհնար է, բայց ենթադրում է պարբերական այցեր հայրենիք և ներդրումների կատարում»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով, նախարարությունը լուծելու է կազմակերպչական, իրավական և ֆինանսական հարցեր։ «Նախարարությունը յուրօրինակ տուն է դառնալու սփյուռքի բոլոր հայերի համար, որտեղ նրանք կարող են պատասխաններ ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերին»,- ասաց Հակոբյանը։

Իր հերթին ՀՀ ԳԱԱ առընթեր պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ նոր նախարարությունը պետք է ընդարձակ լիազորություններ և ֆինանսական միջոցներ ունենա։

«Եթե այն դառնա հերթական թույլ կառույցը, ապա ավելի լավ է ընդհանրապես չստեղծենք այն»,- նշեց նա։

Այս առումով Մելքոնյանը կարևոր է համարում Հայաստանի դեսպանատների և հյուպատոսարանների աշխատանքը։ Նրա կարծիքով, անհրաժեշտ է արմատական կերպով վերանայել մոտեցումը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։

ՀՀ ԱԳՆ առընթեր սփյուռքի հետ կապերի կոմիտեն ստեղծվել է ՀՀ կառավարության 22.05.2008 որոշմամբ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հունիսին Կոմիտի նախագահ է նշանակվել Հրանուշ Հակոբյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: