484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Իրավական պետության ամրապնդման հարցում Հայաստանի դատախազության դերը մեծացել է. գլխավոր դատախազ
18:32
01 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարեց իրավական պետության ամրապնդման, ժողովրդավարության զարգացման, իրավական կարգապահության կատարելագործման հարցերում դատախազության դերի բարձրացման մասին։ 
 
«Իր պատմական անցյալի բոլոր փուլերում դատախազական համակարգն առանձնացել է ոչ միայն կայուն գործունեությամբ և պետականության հենքի բարձր առաքելությամբ, այլև համամարդկային արժեքներին և ավանդույթներին հավատարիմ մնալու ունակությամբ։ Այսօր ողջ պատասխանատվությամբ կարելի է հայտարարել, որ Հայաստանի դատախազությունը առաջատար պետական մարմին է, որը կանգնած է երկրի օրինականության և կարգապահության  պաշտպանության դիրքերում»,- ասաց Հովսեփյանը երեքշաբթի՝ Հայաստանի դատախազության հիմնադրման 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում։

Նրա խոսքով, դատախազական գործառույթները երկրում բազմադարյա արմատներ ունեն և սկզիբ են առնում հայկական հասարակական-իրավական մտքի խոշորագույն ներկայացուցիչների աշխատանքներից։

Հովսեփյանը նշեց, որ 90-ամյա կենսագրության ընթացքում Հայաստանի դատախազության մարմինները զարգացման բարդ ճանապարհ են անցել՝ անմիջական մասնակցություն ունենալով ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում, ազգային պետականության համար հիմքեր ստեղծելու հարցում։ Նա վստահություն հայտնեց, որ այդ ավանդույթները շարունակելու և  զարգանալու են։

Հովսեփյանը նշեց նաև դատախազության աշխատակիցների մասնագիտական ունակությունների պահպանման կարևորությունը։  «Հարուստ մասնագիտական գիտելիքները, քաղաքացիական քաջությունը, անկաշառելիությունը, արդարությունը՝ այն կարևոր նշաններն են, որոնք պարտադիր են օրենքի և կարգապահության  պաշպանության դիրքերում կանգնած դատախազության աշխատակիցների համար»,- ասաց Հովսեփյանը։

Նա նշեց նաև պետության գույքային իրավունքների պաշտպանության գործում հանրապետության դատախազության մեծ ավանդի, ինչպես նաև հանուն պետականության և օրենքի ամրապնդման՝ իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցության մասին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։