487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի մարտյան իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին
18:12
01 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի արձագանքել Երևանի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու առաջարկին։ 

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

«Մենք հրավեր ենք ուղարկել, որպեսզի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցի ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև նրա փորձագետները, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել»,- ասաց նա երեքշաբթի՝ հանձնաժողովի նիստին։

Նիկոյանը նաև նշեց, որ մինչ օրս «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը չի կողմնորոշվել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հարցում։

«Բոլոր արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին ցանկալի է, որպեսզի այդ կառույցը կարողանա լուծել իր առջև դրված հարցերը»,- ասաց նա։ Այս կապակցությամբ Նիկոյանը նշեց, որ եթե ընդդիմությունը հանձնաժողովում չներկայացնի իր փորձագետներին, ապա այնտեղ կներգրավվեն այլ անձինք։

Հանձնաժողովի նախագահի կարծիքով, արտախորհրդարանական ուժերը չեն արձագանքում հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերին, որովհետև ցանկանում են «աշխատելու  փոխարեն ինչ-որ տեղ ներկայացնել իրենց բողոքները»։

«Նա, ով չի ցանկանում աշխատել, այդ աշխատանքից հրաժարվելու ճանապարհներ է փնտրում։ Հավանաբար նրանց ձեռնտու է, որպեսզի հանձնաժողովի աշխատանքը տապալվի, որպեսզի ինչ-որ հարց տեսադաշտից դուրս մնա, որպեսզի հետո շահարկեն այդ հարցը»,- ասաց Նիկոյանը։

Երևանում մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերն ու դրանց պատճառները հետաքննելու նպատակով հունիսի 16-ին որոշում է ընդունվել՝ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին։ Ենթադրվում է, որ հանձնաժողովի կազմում կներառվեն 11 անդամներ՝ երկուական՝ խորհրդարանական խմբակցություններից և մեկ անկախ պատգամավոր, սակայն «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը չի ներկայացրել իր պատվիրակներին, իսկ հանձնաժողով ներկայացված անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը հրաժարվել է հանձնաժողովին մասնակցել։

Այսպիսով, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է միայն ութ մարդ՝ Հերմինե Նաղդալյանը և Սամվել Նիկոյանը (Հանրապետական կուսակցություն), Արտաշես Շահբազյանն ու Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Հովհաննես Մարգարյանն ու Արտաշես Ավոյանը («Օրինաց երկիր» կուսակցություն), Նաիրա Զոհրաբյանն ու Արա Սաֆարյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն)։

Հանձնաժողովի աշխատանքներին նախատեսվում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և այլ արտախորհրդարանական ուժերի մասնակցությունը։ Իր աշխատանքներին մասնակցելու նպատակով հանձնաժողովը հրավիրել է մեկական ներկայացուցիչ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 3 տոկոսանոց շեմը հաղթահարած քաղաքական ուժերից՝ «Ազգային միաբանություն», Միասնական աշխատավոր և «Նոր ժամանակներ» կուսակցություններից և քաղաքական ուժեր ներկայացնող նախագահի որոշ թեկնածուների՝ Արամ Հարությունյանին, Տիգրան Կարապետյանին և Վազգեն Մանուկյանին։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։