480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը բարձր է գնահատում դատախազության դերը պետության կառուցման գործում
17:45
01 Հուլիսի 2008

Հայաստանի դատախազության աշխատակիցները պետական շահերի պաշտպանության պատվավոր առաքելություն են իրականացնում և իրենց աշխատանքով պետք է ապահովեն պետության բարձր հեղինակությունը ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս, երեքշաբթի հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` երկրում դատախազության հիմանդրման 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

«Յուրաքանչյուր հոբելյան կարևոր առիթ է անցած ուղին, ձևավորված ավանդույթները  գնահատելու, առաջիկա աշխատանքները կոնկրետացնելու համար։ Այսօր մենք միասին գնահատում ենք դատախազության անցած ուղին, նրա ավանդը պետականության կայացման գործում, ինչը հատկապես կարևորվել է անկախության ձեռքբերումից հետո»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով, այսօր մեծ կարևորություն է տրվում այնպիսի հիմնարար արժեքների, ինչպիսիք են դեմոկրատիան, օրենքի գերակայությունը, նոր պայմաններում օրինականության և իրավապահության պահպանմանը։

«Այս պահանջները պարտադրում են ձեզ  որպես գերակա խնդիր դիտել պետական շահերի, մարդու իրավունքների և ազատությունների, հանցագործությունից ու կամայականությունից քաղաքացիների օրինական շահերի անվերապահ, համակողմանի պաշտպանությունը»,- նշեց վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքերով, Հայաստանն այսօր գտնվում է պատմական կարևոր փուլում, երբ պետությունն անցնում է լուրջ փորձությունների ու փոփոխությունների միջով։ «Մենք պետք է հաղթահարենք կոչերը, պայքարենք կաշառակերության դեմ, ամրապնդենք հասարակական վստահությունը, կայունությունը և փոխըմբռնումը, միասնական ուժերով կառուցենք մեր երազների Հայաստանը, և այս իմաստով ձեզանից յուրաքանչյուրը պետք է շատ բան անի»,- ասաց կառավարության ղեկավարը։

«Դատախազության յուրաքանչյուր աշխատակցի պարտքն ու պատիվն է օրենքի ոգուն ու տառին հավատարմորեն ծառայելը»,- ընդգծեց վարչապետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։