481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունները ձգտում են կայունության. կարծիք
17:29
01 Հուլիսի 2008

Հայ-թուրքական հարաբերությունները վերջին ժամանակներս բնութագրվում են ջերմանալու նախադրյալների առկայությամբ, հայտնեց ՀՀ ԳԱ արևելագիտության ինտիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Ամերիկյան կոնգրեսում 106 բանաձևն ընդունելու գործընթացին խոչընդոտելու նպատակով Թուրքիան ինքն է սկսում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,- երեքշաբթի մամուլի ասուլիսին հայտարարեց Սաֆրաստյանը։

Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ 2007 թվականի հունվարին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև», և այն ընդունելու համար պարտադիր չէ Սենատի հավանությունը և երկրի նախագահի ստորագրությունը։ Այժմ Ներկայացուցիչների պալատում բանաձևին հավանություն է տալիս 211 կոնգրեսական, իսկ այն ընդունելու համար 218 ձայն է հարկավոր։

Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիայի համար կարևոր է դեմոկրատների առաջնորդ Բարակ Օբամայի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը, քանի որ թուրք փորձագետները հասկանում են, որ այդ դեպքում չի հաջողվի կանգնեցնել ամերիկյան կոնգրեսում 106 բանաձևի ընդունման գործընթացը, այդ պատճառով էլ իրենք են քայլեր ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կայունացելու ուղղությամբ։

Հայ թուրքագետի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը շատ է խթանում ԱՄՆ քաղաքականությունը, որը ռազմավարաության տեսակետից շահագրգիռ է հայ-թուրքական սահմանների բացումով։

 «Հաշվի առնելով Թուրքիայի ներքաղաքական բարդ իրավիճակը՝ ԱՄՆ-ն ուժեղացնում է նրա վրա գործադրվող ճնշումը»,- մեկնաբանեց Սաֆրաստյանը։

Ընդ որում նա հույս հայտնեց, որ Հայաստանի նոր ղեկավարությունը հայ-թուրքական հարաբերությունների կայունացման հարցում նոր մոտեցումներ կցուցաբերի։ «Հայ-թուրքական հարաբերություների կայունացումը ձեռնտու է Հայաստանին, դրան է ուղղված նաև նախագահ Սարգսյանի դիրքորոշումը»,- նշեց գիտնականը։

Երկկողմ հարաբերությունները շտկելու համար Թուրքիան առաջ է քաշում երեք նախապայման՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորում Ադրբեջանի օգտին, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչում, Հայաստանի հրաժարվելը Օսմանմյան կայսրությունում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: