486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության փաստի ուսումնասիրման համար պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը հնարավոր չէ. հայ թուրքագետ
17:17
01 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. 21-րդ դարի սկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստի ուսումնասիրման համար պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծումը անհավանական է թվում, կարծում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Հանձնաժողովի ստեղծումն անհնար է, քանի որ այդ հարցի առնչությամբ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցման մեջ նշվում է, որ նախևառաջ պետք է բացվի հայ-թուրքական սահմանը, հետո միայն ստեղծել հանձնաժողովը»,- ասաց Սաֆրաստյանը երեքշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա կարծիքով, Թուրքիան սահման չի բացի առանց Հայաստանի կողմից փոխզիջումների, իսկ դա նշանակում է, որ հանձնաժողով չի ստեղծվի։

Սաֆրաստյանը կարծում է, որ հանձնաժողովի ստեղծումը կնշանակի նրա մեջ ներառել թուրք մասնագետների, որոնք ընդունում են ցեղասպանության փաստը, և Հայաստանը դժվար թե համաձայնի հանձնաժողովի ձևավորմանը, եթե Թուրքիան նման մասնագետներ չներկայացնի հանձնաժողովում, ինչն ավելի հավանական է։

2005թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը հանդես եկավ պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որը զբաղվելու է անցած դարասզկբին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների և տեղահանման հանգամանքների ուսումնասիրությամբ։ Նախագահ Սարգսյանն այդ հարցի վերաբերյալ նույնպես խոսել է 2008թ. հունիսի 23-ին Մոսկվայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ինչպես նաև այդ հարցն ավելի մանրամասն քննարկվել է հունիսի 24-ին՝ ռուս քաղաքագետների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Սաֆրաստյանի կարծիքով, թուրքական և հայկական  կառավարությունների մոտեցումները միայն արտաքնապես են նման, բայց կան ներքին տարաձայնություններ։

«Թուրքիան առաջարկում է ստեղծել մի խումբ, որը հետաքննելու է, թե արդյոք եղե՞լ է ցեղասպանության փաստը, թե՞ ոչ, այն դեպքում, երբ Սարգսյանի առաջարկն ուղղված է ցեղասպանության փաստի, դրա նախադրյալների, ընթացքի և հետևանքների ուսումնասիրությանը»,- կարծում է հայ թուրքագետը՝ փաստելով այս հարցում Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումների անհամատեղելիության փաստը։

Դրա հետ մեկտեղ Սարֆրաստյանը դրական է գնահատում նման հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, քանի որ դա բարենպաստ ազդեցություն կունենա նաև թուրքիական սոցիալական իրականության վրա։

«Պատմաբանների օբյեկտիվ հանձնաժողովի ստեղծումը կարող է նպաստել թուրքական հասարակության տարբերի խավերի կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստին ծանոթանալու և գիտակցելու հարցերին»,- ասաց գիտնականը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: