484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությունը մեղմացնում է իր մոտեցումները. ՀՀԿ մամուլի քարտուղար
17:04
01 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 28-ին Գյումրիում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքը վկայում է Հայաստանում լարվածության թուլացման և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ավելի մեղմ մոտեցումների մասին, նշեց ՀՀ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
 
«Հանրահավաքների անցկացումը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ, և եթե Տեր-Պետրոսյանի թիմը և ռադիկալ ընդդիմության ներկայացուցիչները ցանկանում են իրենց կարծիքը նման ճանապարհով արտահայտել, և դա չի հակասում օրենսդրությանը, ապա նրանք ազատ են իրենց ռազմավարության ընտրության հարցում»,- ասաց մամուլի քարտուղարը երեքշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ նա գոհունակություն հայտնեց այն հանգամանքից, որ Գյումրիում տեղի ունեցած վերջին հանրահավաքի ժամանակ ընդդիմության ելույթներն ավելի հավասարակշռված էին։ «Սա ոչ միայն իշխանությունների աշխատանքի արդյունքն է, այլև Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների ավելի մեղմ հայտարարությունների»,- կարծում է Շարմազանովը։

Միաժամանակ նա նկատեց, որ եթե Տեր-Պետրոսյանը նման մոտեցում ցուցաբերեր մինչև մարտի 1-ը և արձագանքեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկխոսության կոչին, ապա հնարավոր կլիներ խուսափել մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։

«Երևանում մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հնարավոր կլիներ խուսափել, եթե ընդդիմությունն ավելի փափուկ մոտեցում ցուցաբերեր, սակայն ինձ ուրախացնում է այն փաստը, որ ոչ միայն ընդդիմությունը, այլև Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կարծում են, որ երկրին պետք չէ ավելորդ լարվածություն, անհրաժեշտ է գնալ երկխոսության»,- ասաց Շարմազանովը։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: