481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությունն ապացույցներ ունի մարտի 1-ի գործով հետաքննության անօրինական գործողությունների վերաբերյալ. ՀՀ առաջին նախագահ
15:57
01 Հուլիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. «Համաժողովրդական շարժում» ընդդիմադիր կենտրոնը Երևանում մարտյան անկարգությունների հետաքննության ժամանակ քննչական մարմինների անօրինական գործողությունների վերաբերյալ ապացույցներ ունի, հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Տեր-Պետրոսյանը հաղորդեց, որ իր մոտ գտնվում է Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի առ 05.04.2008թ. նամակը՝ ուղղված Վայոց Ձորի մարզի դատախազին, որում հանձնարարականներ են տրված մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության ընթացքի վերաբերյալ։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։

Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։ Հարուցված է քրեական գործ՝ իշխանությանը բռնի ուժով տիրանալուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով։

«Նամակի առկայությունը մատնանշում է, որ մենք ապրում ենք տոտալիտար պետությունում, որտեղ իշխանությունները ղեկավարվում են ոչ թե օրենքով, այլ ներքին կարգադրություններով։ Մենք մտադիր ենք այդ նամակի կրկնօրինակները տրամադրել բոլոր միջազգային կազմակերպություններին, մարդկանց, ովքեր որոշում են Հայաստանի ճակատագիրը, որպեսզի նրանց ցույց տամ մեր իշխանությունների իրական դեմքը»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

Նրա խոսքով, փաստաթուղթը քաղաքական բնույթ ունի և որևէ կապ չունի Քննչական ծառայության լիազորությունների հետ։

Տեր-Պետրոսյանը նշեց, որ Հատուկ քննչական ծառայության պետի նամակում կոչ է արվում հարցաքննություն անցկացնել ընդդիմության այն բոլոր կողմնակիցների հետ, որոնք երբևիցե մասնակցել են հանրահավաքների՝ ուշադրությունը սևեռելով հետևյալ կետերին. ինչ է խոսվել օտար պետությունների կողմից հանրահավաքներին աջակցելու մասին, գիտակցե՞լ են, արդյոք, նրանք Հայաստանի անկայուն իրավիճակից հարևան պետությունների շահը, հնչե՞լ են, արդյոք, Հայաստանում ռուսական ներկայությունը վերացնելու մասին կոչեր։

Նամակում առաջարկվում է նաև հարցաքննության ենթարկել հանրահավաքների մասնակիցների հարևաններին, նրանց հեռախոսները լսելու թույլտվություն ստանալ, հարցաքննել քաղաքացիներին հանրահավաքների բերող երթուղային տաքսիների վարորդներին։

«Իշխանությունները մինչ օրս կասկածյալներ չունեն՝ անկարգությունների ընթացքում հանցագործություններ կատարելու հարցում, և հիմա նրանք ստիպված են ինչ-որ կերպ գտնել մարդիկ, որոնց կարելի է տարբեր մեղադրանքներ փաթաթել»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

Նախկին նախագահը նշել է, որ այդ գործողությունները կարող են օգտագործվել ընդդիմության կողմնակիցներին վախեցնելու նպատակով, որոնք հարցաքննությունից հետո կխուսափեն մասնակցել հանրահավաքներին։

Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ նման ուղերձներ են ստացել նաև Հայաստանի բոլոր շրջանների դատախազները, ընդ որում, առաջին նախագահը չհայտնեց այն աղբյուրը, որի շնորհիվ վերոհիշյալ նամակը հայտնվել էր իր ձեռքում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: