487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ համագործակցության խորացումը. ԱԳՆ
13:18
01 Հուլիսի 2008

Հայաստանը կարևորում է Գերմանիայի` Եվրոպական Միության հիմնադիր և առաջատար երկրներից մեկի հետ բազմաբովանդակ համագործակցության հետագա խորացումը և ամրապնդումը, Բեռլինում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայ նախարարը հայտարարել է, որ Հայաստանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր` Գերմանիայի հետ փոխգործունեության խորացման ուղղությամբ։

Նա  գոhունակությամբ նշել է, որ Գերմանիան Հայաստանում երկրորդ խոշոր ներդրողը և հիմնական աջակից երկրներից մեկն է:

Վիճակագրական պաշտոնական տվյալների համաձայն, 2008 թ. առաջին եռամսյակում Գերմանիայից Հայաստան կատարած ներդրումների ծավալը կազմել է 6816,3 հազար դոլար՝ ավելանալով գրեթե երկու անգամ։

Հանդիպման ընթացքում Նալբանդյանն ու Շտայնմայերը նշել են, որ հայ-գերմանական հարաբերությունները ունեն ջերմ և բարեկամական բնույթ, երկու երկրների միջև հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետորեն զարգանում է փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ստեղծվել է լայն իրավա-պայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը:

Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները և այդ ուղղությամբ հայկական կողմից իրականացվող քայլերը:

Զրուցակիցները քննարկել են նաև մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության սերտացման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություները: Այս համատեքստում Նալբանդյանն ասել է, որ Հայաստանում կարևորում են գերմանարերեն լեզվի ուսուցման ընդլայնումը և հայտնել է հայկական կողմի ակնկալիքը Երևանում Գյոթեի ինստիտուտի  ներկայացուցչության բացման վերաբերյալ:

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության և  կայունությանն ամրապնդմանն առնչվող խնդիրներին:

Նույն օրը Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի, արտաքին գործերի պետքարտուղար Ռայնհարդ Զիլբերբերգի, Գերմանական ավետարանական եկեղեցու առաջորդ, եպիսկոպոս դր. Վոլֆգանգ Հյուբերի հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Երկուշաբթի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպել է Գերմանիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը ներկայացրել է ԱԳՆ համակարգում Սփյուռքի կոմիտեի ստեղծման և այս տարվա հոկտեմբերից Սփյուռքի հարցերով նախարարության կազմավորման հետ կապված ակնկալիքները՝ ուղղված Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։