487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը հանդիպել է մի շարք երկրների դատախազությունների պատվիրակությունների հետ
13:11
01 Հուլիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Հայաստանում դատախազության հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ Երևան ժամանած մի շարք պետությունների` ՌԴ-ի, Ուկրաինայի, Բելառուսի, Հունգարիայի, Վրաստանի և Լիտվայի դատախազությունների ներկայացուցիչների  պատվիրակությունենրին ԱՊՀ անդամ-երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարին:

«Հանդիպման ընթացքում հանրապետության դատախազության անցած 90-ամյա ուղին ՀՀ վարչապետը համարել է իրականացված աշխատանքի ամփոփման և հետագա անելիքները նախանշելու լավ առիթ` նկատի առնելով այն նոր խնդիրներն ու պահանջները, որոնք դրված են դատախազության բարեփոխումների և այդ մարմնից հասարակության ակնկալիքների հիմքում», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջունելով տարբեր երկրներից ժամանած գործընկերների` նման առիթով հանդիպումը, Տիգրան Սարգսյանը կարևորել է ոչ միայն հոբելյանը միասին նշելու, այլև միմյանց հետ փորձի փոխանակման, առկա խնդիրները համատեղ քննարկելու և դրանց լուծման արդյունավետ ուղիներ գտնելու, բարեփոխումները ճիշտ ուղով առաջ տանելու խնդիրները:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ տարիներ շարունակ հանցավորության դեմ պայքարում հաջողությամբ համագործակցում են միմյանց հետ, ստորագրել են նաև երկկողմ գործակցության մասին փաստաթղթեր, որոնց շրջանակներում հնարավորինս աջակցում են միմյանց, խորացնում հարաբերությունները:

Վարչապետի խնդրանքով, նրանք ներկայացրել են իրենց երկրներում դատախազության բարեփոխումների անցած ուղին կամ ընթացքը, խոսել հաջողությունների, դեռևս առկա խնդիրների և մարտահրավերների մասին, որոնք միասնական ուժերով առավել հեշտ է հաղթահարելը:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: