481.7
-0.09
537.87
-1.06
8.52
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարությունը Բաքվի զորահանդեսին վերաբերվում է որպես տոնական միջոցառման
18:00
28 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը Բաքվում անցկացվող Ադրբեջանի զինված ուժերի 90-ամյակին նվիրված զորահանդեսին վերաբերվում է որպես տոնական միջոցառման, որը հարևան երկրում կազմակերպվել է բնակչության և հյուրերի համար, «Նովոստի-Արմենիային» հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

«Զինված ուժերի կազմակերպվածության և կոմպլեկտացիայի մասին պատկերացում կազմելու համար մեզ ավելի հետաքրքիր է հետևել ԱՄՆ և ՌԴ զորահանդեսներին և ինչու ոչ, նաև Թուրքիայի և մյուս երկրների, որոնք զարգացած են ռազմական հնարավորությունների տեսանկյունից»,- ասաց Շահսուվարյանը շաբաթ օրը։

Նրա խոսքով, Զինված ուժերի մոդերնիզացման մակարդակի մասին պատկերացում կազմելու համար, չափազանց կարևոր է մասնակցել ռազմական տեխնիկայի բազմաթիվ ցուցադրություններին։

Հունիսի 26-ին Բաքվում, Զինված ուժերի 90-ամյակի օրը, Ադրբեջանն առաջին անգամ բացեիբաց ցուցադրեց իր բանակի հզորությունը։ Զորահանդեսի ժամանակ, ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, ցուցադրվել է 210 միավոր մոդերնիզացված ռազմական տեխնիկա, 19 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 31 նավ և մոտորանավակ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: