484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն այցելել է Հայաստանի նկարիչների միության 75-ամյակին նվիրված ցուցահանդես
16:52
28 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրն այցելել է Հայաստանի նկարիչների միության 75-ամյակին նվիրված նկարների ցուցահանդես, որը բացվել է օրերս՝ շենքի երկամյա վերանորգումից հետո։ Պետության ղեկավարը ծանոթացել է երեք ցուցասրահներում ներկայացված ցուցադրության հետ, որից հետո խորհրդակցություն է ունեցել Նկարիչների միության անդամների հետ։

«Ես ուրախ եմ, որ այսօր ՀՀ նախագահն այցելել նոր ցուցասրահներ, որտեղ ներկայացված են Միության անդամների նկարները»,-լրագրողներին ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ նշելով, որ վերջին անգամ Միությունը նման պատվավոր հյուր է ընդունել չորս տարի առաջ՝ Նկարների հանրապետական մրցույթի շրջանակներում։

Նրա խոսքով, այսօրվա ցուցադրության մեջ ընդգրկվել է Միության՝ մոտ հազար անդամների մեկական աշխատանք, միության անդամների կեսը ներկայումս ապրում են երկրի սահմաններից դուրս։

Նա նշեց, որ ցուցահանդեսին ներկայացվել են նկարիչների վերջին տարիներին ստեղծած և դեռևս ոչ մի տեղ չցուցադրված նոր աշխատանքները։

«Այս ցուցահանդեսը մեզ համար իսկական տոն է, և այն արտացոլում է Հայաստանում գեղանկարչության ոլորտի այսօրվա ընդհանուր պատկերը։ Շատ հաճելի է նման ոգևորություն տեսնել»,- ասաց Աղամյանը։

Ինչպես նշեց ՀՆՄ նախագահը, Միության շենքը վերջերս է վերանորոգվել, ինչը նոր ցուցահանդեսային հնարավորություններ է տալիս, և այս  կապակցությամբ նախատեսվում է հաճախ կազմակերպել ցուցահանդեսներ։

«Մենք շատ ծրագրեր ունենք, սրահի հնարավորությունները մեծ են, մենք ոգեշնչված ենք։ Չնայած ֆինանսական սահմանափակ հնարավորություններին՝ մենք մտադիր չենք նախագահից միջոցներ խնդրել, բայց մեր ծրագրերի իրականացման համար ակնկալում ենք պետության աջակցությունը»,- ասաց Աղամյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ ստեղծագործելու համար նկարիչները նույնպես անհրաժեշտ մթնոլորտի կարիք ունեն։

«Սակայն ցանկանում եմ նշել մեկ փաստ, որը ինձ ոգեշնչում է՝ վերջին 15 տարիներին ՀՀ մշակույթի նախարարությունն առաջին անգամ է աջակցում Միությանը՝ ցուցահանդես կազմակերպելու գործում»,- ասաց Աղամյանը։

Ինչպես կարծում է Միության ղեկավարը, նոր շենքում նկարիչները հնարավորություն կստանան կազմակերպել ժամանակակից ցուցահանդեսներ, որն էլ գեղանկարիչների հիմնախնդիրն է։

«Դրանից շահեցին և արվեստասերները և հենց ինքը՝ արվեստը, դա թույլ է տալիս զարգացնել ցուցահանդեսների կազմակերպման ոլորտը, առավել ևս հաշվի առնելով, որ Նկարիչների միությունում անցկացվող ցուցահանդեսները անվճար են»,- ասաց Աղամյանը։

Հայաստանի նկարիչների միությունը ստեղծվել է 1932թ. և ուներ շուրջ 40 անդամ։

Միության շենքի վերանորոգման աշխատանքները սկսվել են երկու տարի առաջ՝ «Ռենգեմա» շինարարական ընկերության հետ համաձայնագրի համապատասխան, վերանորոգված շենքը շահագործման է հանձնվել հունիսի 17-ին։

Ըստ պայմանագրի, ընկերությունը վերանորոգումն իրականացրել է Նկարիչների միության շենքի երեք լրացուցիչ հարկեր կառուցելու պայմանով։ Այդ հարկերը օգտագործվելու են որպես գրասենյակներ՝ միաժամանակ պահպանելով շենքի ընդհանուր տեսքը։
  
Կապիտալ շինարարության արդյունքում ընդհանուր ցուցահանդեսային մակերեսը մեծացել է 40 տոկոսով և կազմում է 1020 քմ՝ նախկին 630 քմ-ի փոխարեն, իսկ նոր սրահները համապատասխանում են ժամանակակից պահանջներին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։