478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ջերմուկում մեկնարկել է շախմատի միջազգային պատանեկան մրցաշարը
10:35
28 Հունիսի 2008

Շախմատի միջազգային պատանեկան  մրցաշարը մեկնարկել է նախօրեին՝ Ջերմուկ քաղաքում։

Ինչպես լրագրողներին հայտարարել է Chess շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, «Ջերմուկ-2008» բաց մրցաշարն անցկացվում է երրորդ անգամ և արդեն դարձել է ավանդական։ «Ջերմուկն իսկապես շախմատի քաղաք է դառնում», - ավելացրել է Լպուտյանը։

Առաջին փուլի մեկնարկից առաջ «Ջերմուկ-2008»-ի մասնակիցները հարգել են վերջերս 28 տարեկան հասակում մահացած Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակը։ Նրա անունով է կոչվել Ջերմուկի Շախմատի մարզադպրոցը։

«Ջերմուկ-2008» մրցաշարին մասնակցում են 8-ից 20 տարեկան մոտ 100 պատանիներ և աղջիկներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և Իրանից։ Մրցաշարն անցկացվում է ինը փուլով՝ շվեյցարական համակարգով՝ տարիքային հինգ կատեգորիայում (մինչև 10 տարեկան, մինչև 12 տարեկան, մինչև 14, մինչև 16, մինչև 20 տարեկան)  և կավարտվի հուլիսի 6-ին։

Մրցանակային ֆոնդը կազմում է 3,27 մլն դրամ (մոտ 10,8 հազ. ԱՄՆ դոլար)։ Մրցաշարի կազմակերպիչներն են Chess շախմատի ակադեմիան, Ջերմուկի քաղաքապետարանը և «Ջերմուկ աշխարհ» հանգստյան տունը։

Chess շախմատի ակադեմիան հիմնադրվել է 2002 թ.-ին՝ գրոսմայստեր Սմբատ Լպուտյան նախաձեռնությամբ և ՀՀ վարչապետի աջակցությամբ։ Ակադեմիան ունի 30 մասնաճյուղ հանրապետության տարածքում, իսկ մոտ ապագայում պատրաստվում է մասնաճյուղեր բացել նաև Հայաստանի սահմաններից դուրս։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: