486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Եվրահանձնաժողովը ՀՀ իշխանություններին կոչ է անում ավելի ակտիվորեն պայքարել խոշտանգումների դեմ
16:37
27 Հունիսի 2008

Եվրահանձնաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում ավելի ակտիվորեն պայքարել խոշտանգումների դեմ և ողջունում է այս երևույթի դեմ պայքարի ուղղությամբ իրականացված քայլերը։

«Մենք կողջունենք, եթե Հայաստանը վավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմեական կարգավիճակը, որը խոշտանգումների դեմ պայքարի հավելյալ միջոց է»,- ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը։

Նա ավելացրեց, որ Հայաստանի իշխանությունների հետ մասնավոր քննարկումների ժամանակ անընդհատ բարձրացվում է խոշտանգումների դեմ պայքարի հարցը։

Լյուցենբերգերի խոսքերով, Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն, խոշտանգումներ իրականացվող երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը։

«ԵՄ որոշ անդամ-երկրների թվում Հայաստանն էլ գտնվում է այն երկրների ցուցակում, որտեղ շարունակում են խոշտանգումներ կիրառել»,- ասաց նա։

Դեսպանի խոսքերով, խոշտանգումների կիրառման դեմ պայքարը գերակա ուղղություն է Եվրամիության գործունեության մեջ։

«Խոշտանգումը հնուց եկող երևույթ է, որը, ցավոք, մնացել է ժամանակակից  աշխարհում։ Սա մի խնդիր է, որը գոյություն ունի ամբողջ աշխարհում»,- ընդգծեց նա։

Ընդ որում Լյուցենբերգերն ավելացրեց, որ մի շարք երկրներ ինտենսիվ աշխատում են խոշտանգումների դեմ պայքարի ուղղությամբ։

«ԵՄ-ն այս ոլորտի ամենամեծ դոնորներից մեկն է։ Ամեն տարի այս երևույթի դեմ պայքարի համար հատկացվում է 11 միլիոն եվրո, որոնք բաշխվում են ամբողջ աշխարհում»,- ասաց նա։

Եվրամիության պատվիրակության ղեկավարն ավելացրեց, որ գումարն օգտագործվում է այս ոլորտում տեղակացվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ տարբեր ծրագրեր, ինչպես նաև խոշտանգումների զոհերին վերականգնվելու հնարավորություն ընձեռող նախագծեր իրականացնելու համար։

Նրա խոսքերով, 2006 թվականին ԵՄ-ն ֆինանսավորել է խոշտանգումների դեմ պայքարին ուղղված 39 ծրագիր, ինչպես նաև զոհերի վերականգնման 56 ծրագիր։

1997 թվականի դեկտեմբերի 12-ին Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հունիսի 26-ը հռչակել է Խոշտանգումների զոհերի օգնության միջազգային օր։

Հունիսի 26-ը նշվում է՝ խոշտանգումները արմատախիլ անելու և 1987 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատիժների դեմ կոնվենցիայի արդյունավետ կիրառման նպատակով։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: