483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ՆԱՏՕ մուտք գործելու մասին դրույթ չկա. նախագահ
12:26
27 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ՆԱՏՕ մուտք գործելու մասին դրույթ չկա, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը КоммерсантЪ Daily-ին տված հարցազրույցում։

«Մենք միշտ ասել ենք և այժմ էլ ասում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ՆԱՏՕ մուտք գործելու մասին դրույթ չկա։ Իսկ դիտողությունները, որ մեր երկիրը երբեք այս մասին հստակ չի արտահայտվել, ես ճիշտ չեմ համարում։ Մենք պարբերաբար դա արել ենք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այն ժամանակվա պաշտպանության նախարարի շուրթերից», - ասել  ՀՀ նախագահը։

Նրա խոսքերով, Երևանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթը ճանաչողական բնույթի միջոցառում է, որն առաջին անգամը չէ, որ անցկացվում է։ «Երևանում, ինչպես և Մոսկվայում, կա ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն։ Եվ մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները դաշինքի հետ՝ անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում», - ավելացրել է Սարգսյանը։

Նշելով, որ Հայաստանը ՀԱՊԿ կազմում  է, ՀՀ նախագահն ասել է, որ «եթե մեր տարածքում գտնվում են ռուսական զորքերն ու ռազմական բազան, ապա, բնականաբար, ՆԱՏՕ մուտք գործելը կդիտարկվի որպես հակառուսական քայլ»։

Նրա կարծիքով, մի բազաները մյուսով փոխարինելու համար լուրջ մոտիվներ են անհրաժեշտ։

Խոսելով 2008 թ.-ին ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության կապակցությամբ այդ կազմակերպության բարեփոխման ծրագրերի մասին՝ Սարգսյանն ասել է, որ ՀԱՊԿ-ն արմատական բարեփոխման կարիք չունի։

«Հայաստանին շահավետ է լինել ՀԱՊԿ անդամ։ Մենք ստեղծել ենք մեր զինված ուժերը՝ խորհրդային դոկտրինի հիման վրա, և նրանք զինված են խորհրդային ռազմական տեխնիկայով։ Այսօր գրեթե մեր բոլոր սպառազինությունը կամ խորհրդային է, կամ ռուսական։ Այս ամենն անհրաժեշտ է պահել, արդիականացնել և համալրել։ ՀԱՊԿ-ն տալիս է նման հնարավորություններ։ Մենք այնտեղ ռազմատեխնիկական համագործակցության արտոնյալ պայմաններ ունենք, և դա մեզ ձեռնտու է», - ասել է նախագահը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։