483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարը հուլիսի 1-ին Բիշքեքում կմասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
11:13
27 Հունիսի 2008

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 1-ին Բիշքեքում կմասնակվի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

Խորհրդի շրջանակներում Օհանյանը կհանդիպի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, որին հաղորդելու է որոշ մտահոգություններ` զոհված ազատամարտիկների` պետական պատշաճ մակարդակով արտաշիրիմման հարցի կապակցությամբ։ Այս մասին հայ նախարարը, որը գլխավորում է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը, ասել է նախօրեին՝ անհայտ կորածների ծնողների և մտերիմների հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը 1992 թ. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գործողությունների մասին որոշ մանրամասներ է ներկայացրել, երբ անհայտ կորել է 72 ազատամարտիկ։

«Մարտակերտում իրականացված մարտական գործողություններն ամենալայնածավալն են  եղել: Տեղանքն այնպիսին է, որ դիրքերն իրարից հեռու են գտնվել խաղողի խիտ այգիների պատճառով, ինչը խոչընդոտել է ռազմական տեխնիկայով գործողություններ կատարելուն և ինչի պատճառով էլ պաշտպանությունը կազմակերպվել է բնակավայրերի մոտ: Սա բերել է նրան, որ առաջին գծում առաջացել են ճեղքեր: Ի դեպ 1992թ.-ին այդ հատվածում կարողացել ենք թշնամու առաջխաղացումը կանգնեցնել միայն մեր արագության շնորհիվ», - ասել է Օհանյանը։

Պաշտպանության նախարարը և հանդիպմանը ներկա գտնվող ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանը պատասխանել են անհայտ կորածների ծնողների և մտերիմների հարցերին:

Հանդիպման ավարտին հանձնաժողովը որոշել է պետական համապատասխան մարմինների աջակցությամբ վերոնշյալ ազատամարտիկների դիակների ԴՆԹ հետազոտմանն ու արտաշիրիմմանն ուղղված աշխատանքներին ներգրավել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովին` դրանք առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Հանձնաժողովի որոշմամբ՝ հունիսի 29-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում պետք է հարգանքի տուրք մատուցվի վերոնշյալ զոհված ազատամարտիկների  հիշատակին, այնուհետև Երևանի Կամերային երաժշտության տանը պետք է անցկացվի անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված ցերեկույթ:-0-  

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։