486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական տնտեսության կայուն աճով
10:52
27 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ առևտրի դեպարտամենտի շուկաների հասանելիության և համապատասխանության հարցերով փոխքարտուղար Դեյվիդ Բոհիգյանը տպավորիչ է համարել Հայաստանի վերջին տարիների տնտեսական աճը և ընդգծել, որ իրենք  շահագրգիռ են, որպեսզի այն կայուն և շարունակական լինի:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Բոհիգյանը ներկայացրել է օտարերկրյա  ներդրումների խրախուսման ամերիկյան  փորձը և Հայաստանում այդ ուղղությամբ հնարավոր աշխատանքը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գործարար միջավայրի բարելավման, մտավոր սեփականության պաշտպանության խնդիրների, հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների, ավելացված  արժեքի հարկի  գերավճարների  վերադարձի և ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանն  առնչվող  այլ հարցերի  վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ հիշյալ հարցերի շուրջ համագործակցությունը, ամերիկյան փորձն ու մոտեցումները կարող  են բավականաչափ օգտակար լինել Հայաստանի համար` նպաստելով նաև հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը:

Զրուցակիցները անդրադարձել են ինովացիաների առևտրայնացման ոլորտում փորձի ուսումնասիրման, տարածաշրջանային զարգացման բնագավառում համագործակցության առաջարկներին և սեպտեմբերին նախատեսվող Հայաստան-Կալիֆոռնիա գործարար համաժողովի նպատակներին։

Նշվել է, որ համաժողովի քննարկման թեմաներն ընդգրկելու են զբոսաշրջության, գործարար ծառայությունների, դեղագործության և քիմիական արդյունաբերության  ոլորտները:

Սարգսյանը ներկայացրել է նաև մասնավոր հատված-պետություն համագործակցության  հիման վրա ստեղծված Ազգային մրցունակության խորհրդի գործունեության շրջանակները, կառավարության  ծրագրային առաջնահերթությունները, իրականացվող  բարեփոխումների ընթացքն ու առաջիկա  անելիքները:

Կողմերը քննարկել են նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանում  իրականացվող աշխատանքները։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: