484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ պետդեպարտամենտի անվստահությունը Երևանում մարտյան իրադարձությունների հետաքննության նկատմամբ պայմանավորված է Ամերիկայի և Եվրոպայի միջև եղած տարաձայնություններով
18:56
26 Հունիսի 2008

ԱՄՆ պետդեպարտամենտի անվստահությունը Երևանում մարտյան իրադարձությունների հետաքննության նկատմամբ պայմանավորված է Հայաստանում ժողովրդավարության տարածման հարցում Ամերիկայի և Եվրոպայի միջև եղած տարաձայնություններով, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«Եվրոպայի և Ամերիկայի դիրքորոշումների անհամատեղելիությունը կապված է Հայաստանի նկատմամբ նրանց քաղաքական մտադրություններից»,- ասաց Սահակյանը հինգշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Երևանում մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը խորհրդարանն ընդունել է 2008թ. հունիսի 16-ին՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի շրջանակներում։

Նախօրեին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Կրամերը լրագրողներին տեղեկացրել է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը իշխանություններին առաջարկ է ներկայացրել՝ հանրահավաքներ անցկացնելու սահմանափակումները ամբողջությամբ հանելու, մամուլի ազատության, քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին ազատելու, իրադարձությունների լուրջ և հավաստի հետաքննության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ լուրջ երկխոսություն հաստատելու վերաբերյալ։

Սահակյանի խոսքով, իրականում, Ամերիկան առանձնահատուկ ջանքեր չի գործադրում Հայաստանում դրությունը նորմալացնելու ուղղությամբ, իսկ եթե գործադրում էլ է, ապա ելնելով իր ռազմավարական ծրագրերից։ «Այնպես որ կարիք չկա ենթադրել, որ ԱՄՆ-ը մեզ խիստ է մոտենում»,- ավելացրեց նա։

«Հայաստանի երկու համապետական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ից դիտորդական առաքելություններ չեն եղել, և հիմա ԱՄՆ-ում հանկարծ որոշել են իրենց կարծիքն արտահայտել հետընտրական իրավիճակի մասին»,- ասաց Սահակյանը։

Դրա հետ մեկտեղ, պատգամավորը նկատեց, որ Եվրոպան շահագրգիռ է մարտյան իրադարձությունների ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի գործունեության մեջ, որի ստեղծմանը նա դրական գնահատական է տվել։

«Բայց մենք պետք է հասկանանք, որ ԵԽԽՎ պայմանների կատարումն, առաջին հերթին, անհրաժեշտ է մեզ, այլ ոչ թե Եվրոպային կամ ԱՄՆ-ին»,- ասաց նա։

Որոշումն ընդունվել է ապրիլին, ելնելով մարտյան իրադարձություններից հետո Երևանում ստեղծված բարդ  ներքաղաքական վիճակից և պարունակում է մի շարք պահանջներ, այդ թվում՝ ազատել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանցմ կատարել մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն, երաշխավորել հանրահավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը։

Նախօրեին Մոնիտորինգի հանձնաժողովը որոշում է ընդունել մինչև Վեհաժողովի հունվարյան նիստը Հայաստանին ժամանակ հատկացնել ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջների կատարման համար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: