486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Կինոլրագրություն առանց սահմանի» ծրագրի երկրորդ փուլը Հայաստանում տեղի կունենա հուլիսի 6-20-ը
18:33
26 Հունիսի 2008

Հուլիսի 6-20-ը Ծաղկաձորում, «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, տեղի կունենա «Կինոլրագրություն առանց սահմանի» ծրագրի երկրորդ փուլը , տեղեկացրեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

«Այս նախագիծն ուղղված է լրագրողների և կինոքննադատների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը»,- ասաց Հարությունյանը լրագրողներին հինգշաբթի։

Հարությունյանն ավելացրեց, որ ծրագրի անցկացման նպատակներից մեկն է՝ խորացնել «Ոսկե ծիրան» փառատոնը լուսաբանող ԶԼՄ-ների գիտելիքները կինոքննադատության ոլորտում։

Նրա խոսքով, նախագծի շրջանակներում անցկացվելու են սեմինար, ինչպես նաև Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Մոլդովայից ժամանած լրագրողների, կինոքննադատների և ուսանողների մասնակցությամբ քննարկումներ։

Առաջին շաբաթվա ընթացքում մասնակիցները դիտելու են փառատոնին ներկայացված ֆիլմերի մի մասը, այնուհետև այդ ֆիլմերի վերաբերյալ գրախոսություն են գրելու»,- ասաց Հարությունյանը։

Միաժամանակ, գեղարվեստական տնօրենն ավելացրեց, որ այդ դասընթացների անցկացման համար մասնագետներ են հրավիրվել Հոլանդիայից՝ հայտնի կինոքննադատ Պիտեր վան Բյուերենը և «Փառատոն» օրագրի խմբագիր Անդրե Վարդենբուրգը։

«Ծրագրի մասնակիցների նյութերը հրապարակվելու են փառատոնի թերթում, որը լույս կտեսնի փառատոնի տևողության ընթացքում»,- պարզաբանեց նա։

«Կինոլրագրություն առանց սահմանի» ծրագրի առաջին փուլը տեղի ունեցավ 2007թ. մայիսի 9-11-ը։
 
«Կինոլրագրություն առանց սահմանի» ծրագրի նախաձեռնողն է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը Երևանում տեղի կունենա հուլիսի 13-20-ը՝ Կինոքննադատների և կինոլրագրողների հայկական միության հետ համատեղ։

 Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայումս փառատոնը տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է և արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատականին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: