481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չպետք է խառնվի Ղարաբաղի ներքին գործընթացներին. ԼՂՀ նախկին փոխնախարար
17:51
26 Հունիսի 2008

Հայաստանը չպետք է խառնվի ԼՂՀ ներքին քաղաքականությանը, ասաց ԼՂՀ նախկին ԱԳ փոխնախարար Մասիս Մայիլյանը։

«Ղարաբաղում նախագահական ընտրությունների ժամանակ մենք զգացինք ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու հայկական իշխանությունների որոշ փորձեր։ Դա ցանկալի չէ, քանի որ Ղարաբաղի ժողովուրդը հատուկ ուշադրություն է դարձնում, թե ինչ են խոսում Հայաստանում»,- ասաց Մայիլյանը լրագրողներին հինգշաբթի՝ Երևանում։

Ղարաբաղի նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ, որոնց որպես թեկնածու մասնակցում էր նաև Մասիս Մայիլյանը, Հայաստանի քաղաքական էլիտան սատարեց ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանին։

Մայիլիյանի խոսքով, երկու երկրներն էլ չպետք է խառնվեն միմյանց ներքին գործերին, թեև Հայաստանի հետընտրական գործընթացները մեծ մտահոգություն են առաջացնում ԼՂՀ բնակչության մոտ։

«Մենք կարծում ենք, որ եթե ԼՂՀ ժողովուրդը չի կարող քվեարկել Հայաստանի ընտրություններում, ապա մենք նույնպես չպետք է խառնվենք ընտրական գործընթացներին։ Սակայն, Ղարաբաղում բոլորը շատ ուշադիր հետևում են Հայաստանի իրադարձությունների զարգացմանը»,- ասաց Մայիլյանը։

Միաժամանակ, նա ընդգծեց, որ ԼՂՀ-ում գործող հայկական ալիքները Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին օբյեկտիվ տեղեկատվություն չեն տալիս, այդ պատճառով էլ Ղարաբաղի ժողովրդի մեծ մասը, բացի այդ, վատ է տեղեկացված կատարվածի մասին։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում ամեն ինչ կատարվի ժողովրդավարական սկզբունքների համապատասխան։ Դա բացատրվում է ոչ միայն մեր էմոցիոնալ վերաբերմունքից, այլ նրանից, որ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորն է»,- ասաց Մայիլյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: