480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում ֆրանսիական և հոլանդական կինոյի օրեր կանցկացվեն
16:59
26 Հունիսի 2008

Հուլիսի 13-20-ը Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային փառատոնի շրջանակներում կանցկացվեն ֆրանսիական և հոլանդական կինոյի օրեր, հայտնեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը։

«Մեր փառատոնն ակտիվորեն համագործակցում է Հայաստանում հավատարմագրված դեպանատների, մասնավորապես ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի դեսպանատների հետ, որոնց աջակցությամբ մենք ստանում ենք այդ երկրներում վերջին տարիներին առավել հայտնի կինոֆիլմերը»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, Ֆրանսիական և հոլանդական կինոյի օրերը «Եվրոպական համայնապատկեր» ծրագրի շրջանակներում կանցկացվեն, համապատասխանաբար, հուլիսի 14-ին և 16-ին։

Ֆիլմերի ցուցադրությունից բացի, «Ոսկե ծիրանի» կազմկոմիտեն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ կանցկացնի մի շարք միջոցառումներ։

Հուլիսի 16-ին երևանցի հանդիսատեսը կարող է դիտել հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելինգի վերջին՝ «Հոգյակը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս ռուս դերասան Սերգեյ Մակովեցկին։

«Այդ օրը մենք կնշենք Ստելինգի ծննդյան օրը, դա արդեն ավանդույթ է դառնում։ Երկու տարի առաջ հոլանդացի ռեժիսորը Հայաստանում նշեց իր 60-ամյակը»,- ավելացրեց նա։

«Ոսկե ծիրանի» ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանն իր հերթին ավելացրեց, որ «Եվրոպական համայնապատկերից» բացի փառատոնի շրջանակներում մի քանի ոչ մրցութային ծրագրեր կանցկացվեն։

Այսպես, փառատոնի կազմակերպիչները ծրագրում են «Արաբական գիշերներ» ծրագրի անցկացումը, որում ընդգրկված է վեց կինոնկար Եգիպտոսից, Պաղեստինից ու Սիրիայից։

Ստամբոլցյանը հայտնեց նաև, որ կինոփառատոնի մրցութային ծրագրում չընդգրկված առավել հետաքրքիր ֆիլմերը կցուցադրվեն «Վավերագրական ֆիլմ» և «Հայկական տեղեկատվական ծրագիր» ծրագրերի շրջանակներում։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայումս փառատոնը տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է և արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատականին։ –0— 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։